Սղերդ
From Wikipedia, the free encyclopedia
Սղերդ (Սղերտ, Սերդ, Սիրթ, Սիերդ) (թուրքերեն՝ Siirt, Սիիրթ)՝ քաղաք Արևմտյան Հայաստանում, Արևմտյան և Արևելյան Տիգրիսների միախառնման տեղից ոչ հեռու, Բաղեշ գետի ստորին հոսանքի շրջանում, Սղերդ գետակից 5-6 կմ հեռավորությամբ, սարավանդի վրա։ Սիիրթի մարզի կենտրոնը։ Սովորաբար միշտ համարվել է քաղաք, թեպետ իրականում սոսկ գյուղաքաղաք է։ Բարձրությունը ծովի մակարդակից 1100 մ է և Արևմտյան Տիգրիսից գտնվում է ընդամենը 2—3 կմ հեռավորության վրա։ Կլիման շոգ է, ցամաքային։ Հողերը ոռոգվում են Տիգրիսի և նրա վտակների ջրերով։ Շրջակայքում կան կրաքարեր, մետաղական երևակումներ, ջերմուկներ։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Սղերդ | ||
Siirt (թուրքերեն) | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Սիիրթի մարզՍիիրթի մարզ | |
Այլ անվանումներ | Ըսերդ, Խերհեքթ, Խերհերթք, Սաերտ, Սաիրդ, Սգերտ, Սեերդ, Սերթ, Սերդ, Սերխեթ, Սերխեթ Հին, Սերտ, Սիերդ, Սիերթ, Սիիրդ, Սիրթ, Սիիրտ, Սղերթ, Սղերտ, Սղիթ | |
Մակերես | 284 կմ² | |
ԲԾՄ | 986 մ | |
Կլիմայի տեսակ | շոգային | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 129 188 մարդ (2009) | |
Ագլոմերացիա | 132 789 | |
Ազգային կազմ | թուրքեր, քուրդեր, արաբներ | |
Կրոնական կազմ | իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 484 | |
Փոստային դասիչ | 56000 | |
Ավտոմոբիլային կոդ | 56 | |
Պաշտոնական կայք | siirt.bel.tr | |
| ||
Փակել