Սվոփ (ֆինանսներ)
From Wikipedia, the free encyclopedia
Սվոփ (անգլ.՝ swap), առևտրային ֆինանսական փոխանակային գործարք՝ տարատեսակ ակտիվների փոխանակության տեսքով, որտեղ տարադրամի, արժեթղթերի գնման (վաճառքի) գործարքի կնքումն ուղեկցվում է կոնտրգործարքի կնքմամբ, այսինքն՝ այն գործարքի, որը վերաբերում է նույն ապրանքի հակառակ վաճառքին (գնմանը) որոշակի ժամկետ անց նույն կամ այլ պայմաններում։ Ընդհանուր դեպքում ենթադրվում է վճարումների տարաժամկետ փոխանակություն։ Սվոփն օգտագործվում է ակտիվների և պարտավորությունների արժեքի մեծացման համար. արժեթղթերի գրավով ֆինանսավորման կամ, հակառակը, թղթերի պարտք վերցնելու պարտավորությունների կատարման համար՝ ռիսկերի նվազեցման կամ փոփոխման, եկամուտի ստացման, այլ շուկաներ մուտք գործելու համար։