Ստեփանավան համայնք
From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանավան, համայնք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1]։ Սահմանակցում է Տաշիր, Լոռի Բերդ, Գյուլագարակ և Սպիտակ համայնքների հետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփանավան (այլ կիրառումներ)
Չշփոթել Ստեփանավան հոդվածի հետ։
Արագ փաստեր Ստեփանավան, Երկիր ...
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մտնում է | Լոռու մարզ | ||
Ներառում է | Ստեփանավան, Արմանիս, Կաթնաղբյուր և Ուրասար | ||
Վարչկենտրոն | Ստեփանավան | ||
Խոշորագույն քաղաք | Ստեփանավան | ||
համայնքապետ | Արմեն Գրիգորյան | ||
Բնակչություն (2011) | 20,527 | ||
stepanavan.am |
Փակել
Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ 2021 թվականի նոյեմբերի 14-ին Ստեփանավան խոշորացված համայնքում առաջին անգամ համամասնական ընտրակարգով տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։