Վաղարշ
անձնանուն / From Wikipedia, the free encyclopedia
Վաղարշ, հայկական տղամարդու անուն է։ Պահլավերեն՝ Valaks, պարսկերեն՝ Valas անուններից, նշանակում է «ուժեղ»։ Հայերի մեջ տարածված է հնագույն ժամանակներից։ Սրանից հայերենում կան Վաղարշյան, Վաղարշակյան ազգանունները, ինչպես նաև Վաղարշապատ տեղանունը։
Մանրամասն տեղեկատվություն Վաղարշ ...
|
Փակել
Ոմանք սրա փաղաքշական տարբերակը՝ Վաղարշակ, որտեղ ակը փաղաքշական ածանցն է, սխալ են մեկնաբանում՝ իբրև «ուժեղ Արշակ»՝ մատնացույց անելով սանսկրիտի bals և լատիներեն valor բառերը՝ «ամուր», «ուժեղ» իմաստով։ Հրաչյա Աճառյանը այս ստուգաբանումը համարում է կեղծ և անընդունելի<ref>Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան։