Վարդանանք (պատմավեպ)
պատմավեպ / From Wikipedia, the free encyclopedia
«Վարդանանք», Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպ։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Այն գրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։ [փա՞ստ]
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանանք (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Վարդանանք, Հեղինակ ...
Վարդանանք | |
---|---|
Հեղինակ | Դերենիկ Դեմիրճյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Վարդան Մամիկոնյան, Եզնիկ Կողբացի, Եղիշե, Ղևոնդ Երեց, Հովսեփ Ա Վայոցձորցի, Վասակ Սյունի, Մովսես Խորենացի և Հազկերտ Բ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման տարեթիվ | 1943 |
Փակել
Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում՝ հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը։