Վերարտադրողական առողջություն
From Wikipedia, the free encyclopedia
Վերարտադրողական առողջություն, առողջություն հասկացության կարևոր բաղադրիչներից է վերարտադրողական առողջությունը, որը պայմանավորում է մարդու կյանքի ընթացքում ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցիկ վիճակը, և վերաբերում է վերարտադրողական համակարգին։ Դա բավարարված և անվտանգ սեռական կյանքի հնարավորության, երեխաներ ունենալու, ընտանիքի պլանավորման և ծնելիության կարգավորման մարդու իրավունքն է։ Վերարտադրողական առողջության մաս են կազմում կնոջ անվտանգ հղիությունը և բնականոն ծննդի ապահովումը։ Կնոջ այս իրավունքն առողջ երեխայի ծնվելու գրավականն է։ Հասարակության վերարտադրողական առողջության վիճակն առաջին հերթին բնութագրվում է ծնելիության մակարդակով, երեխաների և մայրերի մահացության աստիճանով, ինչպես նաև արհեստական ընդհատումների և վիժումների քանակով, կանանց և տղամարդկանց անպտղության մակարդակով և այլն։ Մարդու և հասարակության վերարտադրողական առողջության համար կարևոր է ինչպես ծնողների, այնպես էլ պետության պատասխանատվությունը երեխաների պատշաճ ֆիզիկական, հոգևոր, բարոյական առողջության և անհրաժեշտ կրթության ապահովման գործում։