Վերջնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Վերջնագիր կամ ուլտիմատում (ուշ լատիներեն.՝ ultimatum - մինչև վերջ հասցնելը, լատ․` ultimus - վերջինը, ծայրահեղը), միջազգային իրավունքում որևէ կոնկրետ հարցով որոշակի ժամկետում որոշակի դիրք ընդունելու, գործողություններ կատարելու կամ որոշակի պայմաններ ապահովելու կտրուկ պահանջ, որը ներկայացնում է մեկ պետությունը կամ կողմը մյուսին։ Վերջնագրի ներկայացումը ցույց է տալիս բանակցություններ վարելու ցանկության բացակայությունը։ Վերջնագիրը սովորաբար օգտագործվում է քաղաքականության կամ տնտեսվարության մեջ և նրա չկատարումը կարող է հանգեցնել ներգործության միջոցների դրսևորման՝ դիվանագիտական հարաբերությունների խզման, փոխճնշման, պատերազմի հայտարարման։ Առօրյա կյանքում օգտագործելիս այն ավելի շատ նման է շորթագործության։ Որոշ դեպքերում վերջնագրի կիրառումը կարող է կանխել ավելի մեծ չարիքը։