Տաշիր համայնք
From Wikipedia, the free encyclopedia
Տաշիր, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1]։ Սահմանակցում է Ստեփանավան, Լոռի Բերդ և Ալավերդի համայնքների հետ։ Հյուսիսում սահմանակցում է Վրրաստանի հանրապետության հետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշիր (այլ կիրառումներ)
Չշփոթել Տաշիր հոդվածի հետ։
Արագ փաստեր Տաշիր համայնք, Երկիր ...
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Լոռու մարզ |
Ներառում է | Տաշիր, Գետավան, Դաշտադեմ, Բլագոդարնոյե, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Նորամուտ, Սարատովկա, Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր, Միխայլովկա, Սարչապետ, Արծնի, Ապավեն, Նորաշեն, Պրիվոլնոյե, Պետրովկա, Ձորամուտ |
Վարչկենտրոն | Տաշիր քաղաք |
համայնքապետ | Էդգար Արշակյան |
Բնակչություն | 28584[1] |
Տարածք | 68882.04 հա[1] |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 1500 մետր[1] մ |
tashircity.am |
Փակել
Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծի ընդունմամբ[2][3]։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։