Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու
From Wikipedia, the free encyclopedia
Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուն գիրք է, որը լույս է տեսել 2006 թվականին, և պարունակում է 1950-ականների վերջերից մինչև 2006-ը արևելահայերենի զարգացումները։ Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Նախկին նմանատիպ տեղեկատուն լույս էր տեսել 1988 թվականին։ Գրքի կազմողն ու խմբագիրը Հովհաննես Բարսեղյանն է, գիտական խմբագիրն է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ՝ Լավրենտի Միրզոյանը։
Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | հայերեն, տառադարձություն և ուղղագրություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Երկիր | Հայաստան |
Հրատարակիչ | 9-րդ հրաշալիք |
Հրատարակման տարեթիվ | 2006 |
ԳՄՍՀ | 99941-56-03-9 |
Թվային տարբերակ | issuu.com/5420/docs/texekatu |
Այն ամփոփում է յոթանասուն տարվա ընթացքում՝ նախ ԽՍՀՄ-ում աշխատող տերմինաբանական կոմիտեի և Հայաստանի անկախությունից հետո նրա իրավահաջորդ ՀՀ ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները, ինչպես նաև նրանց վերլուծություններն ու մեկնաբանությունները։
Գիրքը պարունակում է հայերենի տերմինաշինության, ուղղագրության, և կետադրության վերաբերող տերմինաբանական կոմիտեի և Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատու բառացանկեր, որոնք տեադրված են թեմատիկ համակարգմամբ։