Թորուն
From Wikipedia, the free encyclopedia
Տորուն կամ Թորուն (լեհ.՝ Toruń [ˈtɔruɲ]) կամ Թորն (գերմ.՝ Thorn), քաղաք Լեհաստանի հյուսիսում, Վիսլա գետի ափին։ Կոպեռնիկոսի ծննդավայրն է[2], քաղաքի պատմական մասը 1997 թվականից գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3]։ 2007 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 206 765 մարդ։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Թորուն | |||||
լեհ.՝ Toruń գերմ.՝ Thorn | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 28, 1233 թ. | ||||
Մակերես | 115,75 կմ² | ||||
ԲԾՄ | 65±1 մետր | ||||
Բնակչություն | ▼198 273 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 56 | ||||
Փոստային դասիչ | 87-100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CT | ||||
Պաշտոնական կայք | torun.pl | ||||
| |||||
Փակել
Քաղաքը եղել է Տորունի վոևոդության (1975-1998) և Պոմերանյան վոևոության (1921-1939) մայրաքաղաքը, իսկ 1999 թվականին դարձել է Կույավա-Պոմերանյան վոևոդության երկու մայրաքաղաքներից մեկը (մյուսը` Բիդգոշչ)։ 2004 թվականի սեպտեմբերին Բիդգոշչի Բժշկական ակադեմիան միացվել է Տորունի Նիկոլոյ Կոպեռնիկոսի համալսարանի հետ` կազմելով Կոպեռնիկոսի համալսարանի բժշկական քոլեջ (լեհ.՝ Collegium Medicum Uniwersytetu Mikołaja Kopernika)։