Ներքնոլորտ
From Wikipedia, the free encyclopedia
Ներքնոլորտ (հին հունարեն՝ τρόπος-«պտույտ», «փոփոխում» և σφαῖρα-«գունդ»), տրոպոսֆերա, ներքևի, ամենաուսումնասիրված մթնոլորտի շերտն է, բևեռային շրջաններում բարձրությունը 8-10 կմ է, մեղմ լայնություններում՝ 10-12 կմ, հասարակածում՝ 16-18կմ։ Ներքնոլորտը պարունակում է երկիր մոլորակի օդի 4/5 մասը[1]։
Ներքնոլորտ բարձրանալիս ջերմաստիճանը իջնում է միջինում 0.65 աստիճան ամեն 100 մետրում։ Ներքնոլորտի վերին շերտում, որտեղ ջերմաստիճանը բարձրության հետ հավասար իջնում է, կոչվում է ստրատոսֆերա։
Ներքնոլորտում, ավելի քան 80%-ը մթնոլորտային զանգվածի օդն է, ուժեղ զարգացած է ալեկոծությունը և կոնվեկցիան, որը կենտրոնացած է ջրային գոլորշու մասում, որտեղ առաջանում են ամպեր։ Ձևավավորվում են նաև մթնոլորտային ճակատ, առաջանում են ցիկլոններ և անտիցիկլոններ, և այլ պռոցեսներ եղանակ և կլիմա որոշելու համար։ Ներքնոլորտում կատարվող պրոցեսները հիմնավորված են, առաջի հեռթին, կոնվերցիայով։
Ներքնոլորտի մի մասը, որի շրջանում երկրի վրա կարող է առաջանալ սառույցներ, կոչվում է խիոնոսֆերա։
Նորմալ ներքնոլորտային պայմաններին այժմ վերագրում են հետևյալ հատկությունները՝ Երկրագնդի մակերևույթի վրա - ճնշումը p=1013 մբար, ջերմաստիճանը՝ t=150C, հարաբերական խոնավությունը՝S=60%։
Ներքնոլորտը նրա բեկման գործակցի տեսակետից, կարելի է դիտել որպես երկու գազերի՝ չոր օդի և օդային գոլորշու խառնուրդ։ Ներքնոլորտի գնահատման համար հարմար է օգտվել, այսպես կոչված, բեկման ինդեքսից՝ N, որը որոշվում է հետևյալ բանաձևով։
N=(n-1)∙10−6
Այսպիսով, բեկման գործակիցը ցույց է տալիս, թե միավորի քանի միլիոներորդ մասով է բեկման գործակիցը մեծ 1-ից։ N- ը հիմնականում եռանիշ թիվ է։ Օրինակ, եթե նորմալ ներքնոլորտի համար Երկրագնդի մակերևույթի մոտ բեկման գործակիցը՝ n=1.000325, ապա ինդեքսը N=325: