Ցեղասպանություն
որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում / From Wikipedia, the free encyclopedia
Ցեղասպանություն (հունարեն՝ γένος - ցեղ և լատին․՝ caedo - սպանում եմ), միջազգային հանցագործություն, ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում հետևյալ կերպով՝
- Խմբի անդամների սպանություն,
- Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
- Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
- Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
- Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։
1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։