Ցոլք (ամսագիր)
ամսագիր / From Wikipedia, the free encyclopedia
«Ցոլք», գրական–գեղարվեստական և գիտական ամսագիր։
Արագ փաստեր Ցոլք, Տեսակ ...
Ցոլք | |
---|---|
Տեսակ | գրական ամսագիր |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | ապրիլ 1928 |
Հիմնադիր | Վահրամ Կաքավյան |
Երկիր | Ֆրանսիա |
Գրասենյակ | Փարիզ |
Լուծարվել է | սեպտեմբեր 1928 |
Փակել
Լույս է տեսել 1928 թվականին, Փարիզում (ընդամենը 6 համար)։ Խմբագրական կոլեգիա՝ Ե․ Չուբար, Զ․ Եսայան և ուրիշներ։ Սփյուռքի նոր սերնդին ծանոթացրել է Սովետական Հայաստանի գրական կյանքին, ռուս սովետական և եվրոպական գրողների ստեղծագործություններին, պրոլետարական գրականությունը համարել ժամանակի գրական կյանքի ամենակարևոր երևույթը։ Տպագրել է Ն․ Սարաֆյանի, Զ․ Որբունու, Մ․ Դորկու, Ի․ Բաբելի, Ա․ Բարբյուսի և ուրիշների ստեղծագործությունները։ Զգալի տեղ է հատկացրել հայ սովետական գրականությանը։
Սա հանդեսի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 166)։ |