Քաղկեդոնի ժողով
From Wikipedia, the free encyclopedia
Քաղկեդոնի ժողով, 451 թ. հոկտեմբերի 8-ից առ նոյեմբերի 1-ը տեղի ունեցած եկեղեցական ժողով, որը հրավիրվել է Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող Քաղկեդոն քաղաքում (ներկայումս Ստամբուլի արվարձաններից մեկն է) Բյուզանդիայի կայսր Մարկիանոսի կողմից Լևոն Բ պապի համաձայնությամբ՝ Եվտիքեսի ուսմունքը քննելու և Քրիստոսի բնության մասին վեճերին լուծում տալու նպատակով։ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես տիեզերական։ Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը, որի հիմքում դրված է Լևոն պապի տումարը։