Վարդան Մամիկոնյան
From Wikipedia, the free encyclopedia
Վարդան Մամիկոնյան (388 - 451), 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Մամիկոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վարդ ան Մամիկոնյան, 388-451 ...
Վարդ ան Մամիկոնյան | |
---|---|
388-451 | |
Ծննդավայր | Տուրուբերան, Մեծ Հայք |
Մահվան վայր | Ավարայր, Վասպուրական |
Կոչում | հայոց սպարապետ |
Մարտեր/ պատերազմներ | Խաղխաղի ճակատամարտ Ավարայրի ճակատամարտ |
Փակել
Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 90 000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Ճակատամարտը վերջացավ հայերի հաղթանակով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։