Քիմիական ռեակցիաներ
մեկ կամ մի քանի նյութերի՝ ելանյութերի փոխարկումը այլ բաղադրություն, կառուցվածք և քիմիական հատկություններ ունեցող նյութերի՝ վերջնանյութե / From Wikipedia, the free encyclopedia
Քիմիական երևույթները (քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ) լինում են 4 տեսակի`
- միացման
- քայքայման
- տեղակալման
- փոխանակման
Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ։ Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 1 բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր։ Տեղակալման ռեակցիաներն ընթանում են պարզ և բարդ նյութերի միջև, որոնց դեպքում պարզ նյութի ատոմները տեղակալվում են բարդ նյութի ատոմներից մեկով։ Փոխանակման ռեակցիաները ընթանում են 2 բարդ նյութերի միջև, որոնք փոխանակվում են իրենց ատոմներով։ Ռեակցիայի ընթանալու պայմաններն են` ջերմության անջատում, նստվածքի առաջացում, գազի անջատում, գույնի փոփոխություն, հոտի առաջացում և այլն։