Քորոր (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Քորոր (անգլ.՝ Koror City), Ամերիկայի Միացյալ Նահանգներին ազատ կամարտահայտությամբ միացած Պալաու պետության խոշորագույն քաղաքը, որտեղ ապրում է այդ երկրի բնակչության մոտավորապես կեսը (2007 թվականի տվյալներով՝ շուրջ 10,5 հազար մարդ)։ Բնակչության հիմնական ազգային (էթնիկ) խմբերն են միկրոնեզիացիներն ու ֆիլիպինցիները՝ 80 տոկոս և 19 տոկոս հարաբերակցությամբ։ Գործածվող պաշտոնական լեզուներն են անգլերենն ու պալաուերենը։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Քորոր | ||
Երկիր | Պալաու | |
Պաշտոնական լեզու | Palauan? և անգլերեն | |
Բնակչություն | 8744 մարդ (2013) | |
Ժամային գոտի | UTC+9 և UTC+10 | |
| ||
Փակել
Քաղաքն ընկած է նույնանուն կղզու վրա, որը մտնում է Կարոլինյան կղզեխմբի մեջ (կղզին անվանվում է նաև Օրեոր)։ Զարգացած է զբոսաշրջությունը. գործում են 22 բարձրակարգ հյուրանոց և 8 մոթել։ Նավահանգիստը գտնվում է հարևան Մալաքալ կղզում։