Աբլղարիբ Արծրունի (11-րդ դար, Վասպուրական, Մեծ Հայք - 1080[1][2], Պապեռոն, Փիլարտոս Վարաժնունու պետություն), հայ իշխան, մագիստրոս, պետական գործիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Դրոշ Իշխան (Վասպուրականի թագավորություն), XI դար ...
Փակել
Իշխան Հասանի որդին և Խուլ Խաչիկի թոռը։
Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու իշխաններից մեկն էր, որի հետ 1021 թվականին գաղթեց Սեբաստիա։ Դաշտային Կիլիկիայի` սկզբնապես Բյուզանդիայից, իսկ 1071 թվականից Փիլարտոս Վարաժնունու պետությունից կախյալ իշխանության կառավարիչ։
Ապլղարիբ Արծրունին սերում էր Արծրունիների տոհմից, որի իշխանության տակ էր գտնվում Վասպուրականի թագավորությունը։ Սակայն XI դարում, չդիմանալով սելջուկ-թուրքերի արշավանքներին, թագավորության վերջին արքան` Սենեքերիմ Արծրունին հանձնեց իր տիրույթները Բյուզանդիային փոխարենը ստանալով մանր տարածքներ Փոքր Ասիայում։ Աբլղարիբ Արծրունին 1021 թվականին Մենեքերիմ թագավորի հետ Վասպուրականից գաղթել Է Սեբաստիա, ապա տեղափոխվել Կ. Պոլիս։ Բյուզանդական արքունիքում հեղինակություն և վստահություն ձեռք բերելով՝ 1050-ական թվականներին նշանակվել Է Կիլիկիայի Տարսոն, Մամեստիա, Ադանա, Պապեռոն և Լամբրոն հայաշատ շրջանների կառավարիչ։ Աբլղարիբը վերանորոգում է Լամբրոնը և ամրացնում Պապեռոնը, վերջինս էլ դարձնում իր աթոռանիստը իր իշխանական տիրույթում։ 1073 թվականին Լամբրոնը որպես ժառանգական կալվածք նվիրել Է Գանձակից Կիլիկիա գաղթած Հեթումյանների նախահայր իշխան Օշինին՝ կնության տալով նրան իր դստերը։ Խնամիական կապեր Է հաստատել նաև Կապադովկիա աքսորված Գագիկ Բ-ի հետ, իր մյուս դստերը ամուսնացնելով նրա որդու՝ Դավիթ Բագրատունու հետ, որին հետո թունավորելով սպանեց, կասկածելով դավաճանության մեջ։ 1072 թվականին իր մոտ հյուրընկալել է Գևորգ Գ Լոռեցի հակաթոռ կաթողիկոսին։ Աբլղարիբ Արծրունին Կիլիկիայում ունեցել Է տնօրինման լայն իրավունքներ, մագիստրոսի կոչում, հովանավորել հայերին և ըստ էության նախադրյալներ ստեղծել այնտեղ հայկական պետության հիմնադրման համար։ Մանազկերտի ճակատամարտի հետևանքով Ապլղարիբ Արծրունին անկախանում է։ Սակայն նրա պետությունը կարճ կյանք է ունենում։ Աբլղարիբ Արծրունին մահացել է 1080 թվականին և թաղվել Է Պապեռոնում։
- Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 22
- Ալիշան Ղ., Սիսուան, Վնետիկ., 1885, 46բ, 71ա, 74, 77, 248, 266,
- «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ
- Ղևոնդ Ալիշան, Հայապատում՝ Պատմութիւն հայոց, Բ և Գ հատորներ (1901), էջ 402-403 (413)
- Մատթեոս Ուռհայեցի, «ժամանակագրություն», էջ 219
- Սամուել Անեցի, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», էջ 116
- Սմբատ Սպարապետ, «Տարեգիրք», էջ 86
- Միքայել Չամչյան, «Պատմուիւն Հայոց», հատոր Բ, էջ 925, 995, 1005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։ |