Ալմա մատեր
From Wikipedia, the free encyclopedia
Ալմա մատեր (լատիներեն՝ ալմա՝ սնուցող, բարի, մատեր՝ մայր, հոգ․՝ almae matres), լատինական այլաբանական արտահայտություն, որ վերագրվում է համալսարանին կամ քոլեջին։ Օգտագործվում է, երբ խոսքն այն դպրոցի մասին է, որ հաճախել են[1]։ Անգլերենում այս արտահայտությունն ունի անգլերեն տարբեր թարգմանություններ, ինչպես օրինակ «սնուցող մայր» «խնամող մայր» կամ «հոգ տանող մայր»՝ ակնարկելով, որ դպրոցն աշակերտներին տալիս է ինտելեկտուալ, մտավոր խնամք[2]։
Արտահայտության՝ մինչ մերօրյա օգտագործումը լատիներենում «ալմա մատերը» մակդիր էր, որ վերաբերում էր տարբեր մայր աստվածուհիների, հատկապես Ցերեսին կամ Կիբելային, այնուհետև կաթոլիկները սկսեցին վերագրել այն կույս Մարիամին։ Այս արտահայտության մերօրյա կիրառման աղբյուրը արևմտյան աշխարհի ամենահին համալսարանի (ներկայում՝ Բոլոնիայի համալսարան՝ հիմնադրված 1088 թվականին) Alma Mater Studiorum («գիտության սնուցող մայր») կարգախոսն է[3]։ Այն վերագրվում է ալումնուս (alumnus) բառին՝ աստիճան, որ տալիս են համալսարանավարտ ուսանողին, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «սան» կամ «մեկն ով սնուցվել է»[4]։
Տերմինը կարող է վերաբերել նաև այն երգին կամ հիմնին, որն ասոցացվում է դպրոցի հետ[5]։