Ամառային օլիմպիական խաղեր 1992
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային օլիմպիական խաղեր 1992 (անգլ. 1992 Summer Olympics, ֆր.`Jeux Olympiques d'été de 1992, իսպ.`Juegos Olímpicos de Barcelona 1992, կատ.`Jocs Olímpics d'estiu 1992), անցկացվել է Բարսելոնայում 1992 թվականի հուլիսի 25-օգոստոսի 9։ Խաղարկվել է 257 մեդալների հավաքածու։ Խաղերին մասնակցում էին 9356 մարզիկ (6652 տղամարդ և 2704 կին) 169 թիմերի կազմում։
Ամառային օլիմպիական խաղեր 1992 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Երկիր | Իսպանիա |
Բացում | հուլիսի 25, 1992 |
Ջահակիր | Antonio Rebollo? |
Երդվեց | Luis Doreste? և Eugeni Asensio? |
Բացեց | Խուան Կառլոս I Բուրբոն |
Փակում | օգոստոսի 9, 1992 |
Մարզադաշտ | Բարսելոնա[1] |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1988 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1996 |
Կայք | olympics.com/en/olympic-games/barcelona-1992(անգլ.) |
1992 Summer Olympics Վիքիպահեստում |
|
Բացման արարողությունը տեղի ունեցավ 1992 թվականի հուլիսի 25-ին Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտում, որը գտնվում էր Մոնժուիկ լեռան վրա։ Ըստ գնահատման` բացման արարողությունը դիտել է ավելի քան 2 միլիարդ հեռուստադիտող։
Արարողության գունեղ շոուի հիմնական լեյտմոտիվները դարձան Բարսելոնայի քաղաքները, ինչպես նաև Բարսելոնայի հիմնադրի` Հերակլեսի, սխրանքները։ Արարողությանը մասնակցում էին ժամանակի բազում հայտնի երգիչներ` ծնունդով Բարսելոնայից սոպրանո Մոնսերատ Կաբալյեն և Վիկտորիա դե լոս Անխելեսը, մեցցո-սոպրանո Տերեսա Բերգանսան, տենորներ Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը և Խայմե Արագալը (վերջին երկուսը ևս ծնվել էին Բարսելոնայում)։ «Բարսելոնա» երգը, որը գրվել էր օլիմպիական խաղերից հինգ տարի առաջ, նախատեսված էր հանրությանը ներկայացնել Ֆրեդի Մերկուրիի և Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ, բայց 1991 թվականի նոյեմբերին երգիչը մահացավ և օլիմպիական խաղերին երգի ձայնագրությունը հնչեց։
Մարզիկների շքերթից հետո խոսքով հանդես եկան ՄՕԿ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը և խաղերի կազմկոմիտեի նախագահ, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I, ով պաշտոնապես հայտարարեց խաղերը բացված։ Օլիմպիական օրհներգի հնչման ժամանակ բարձրացվեց օլիմպիական դրոշը։ Օլիմպիական կրակը վառեց իսպանացի հրաձիգ Անտոնիո Ռեբոլնոն, ով մարզադաշտի կենտրոնից այրվող նետը արձակեց բաժակի ուղղությամբ։ Ավանդական երդում տվեցին դատավորներն ու մարզիկները, մարզիկներից դա կատարեց հայտնի իսպանացի նավասպորտի վարպետ Լուիս Դորեստն, դատավորներից`Էուխենի Ասենսոն։