Անատոլի Կարպով
From Wikipedia, the free encyclopedia
Անատոլի Եվգենևիչ Կարպով (մայիսի 23, 1951(1951-05-23)[1][2][3][…], Զլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն (1975 - 1985), միջազգային գրոսմայստեր (1970), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1974), աշխարհի եռակի չեմպիոն (1975, 1978, 1981), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1996, 1998), ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի (1985 և 1989), օլիմպիադաների վեցակի (1972, 1974, 1980, 1982, 1986, 1988) հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1976, 1983, 1988), ՌԽՖՍՀ չեմպիոն (1970)։ Ստացել է ինը շախմատային «Օսկարներ» (1973, 1974, 1975, 1976, 1977, 1979, 1980, 1981, 1984)։ Զլատոուստի (1979)[5] և Տուլայի (1998)[6] պատվավոր քաղաքացի։
Անատոլի Կարպով | |
---|---|
Анато́лий Евге́ньевич Ка́рпов | |
Պետություն(ներ) | ԽՍՀՄ Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 23, 1951(1951-05-23)[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր | Զլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ԽՍՀՄ |
Կոչում | Գրոսմայստեր (1970) Միջազգային վարպետ (1969) |
Առավելագույն վարկանիշ | 2780 (հունիս 1994) |
Ներկայիս վարկանիշ | 2617 |
ՖԻԴԵ համար | 4100026 |
365chess | Anatoly_Karpov |
Chesstempo համար | 100905 |
ICCF համար | 100905 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1972[4], Շախմատային օլիմպիադա 1974[4], Շախմատային օլիմպիադա 1980[4], Շախմատային օլիմպիադա 1982[4], Շախմատային օլիմպիադա 1986[4] և Շախմատային օլիմպիադա 1988[4] |
Անդամակցություն | 6th State Duma of the Russian Federation?, 7th State Duma of the Russian Federation?, first Civic Chamber of the Russian Federation? և 8th State Duma of the Russian Federation? |
Պարգևներ և մրցանակներ | |
aekarpov.com | |
Anatoly Karpov Վիքիպահեստում |
Մարզիչը եղել է Սեմյոն Ֆուրմանը։
ԱՊՀ երկրների սահմաններում ամենահայտնի ֆիլատելիստներից մեկն է։ Նրա նամականիշների հավաքածուի արժեքը կազում է մոտավորապես 13 միլիոն եվրո[7]։
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, բնական ռեսուրսների խորհրդի անդամ դումայում՝ բնապահպանության և բնօգտագործման հարցերով[8]։