Ավստրիա
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիա, պաշտոնապես՝ Ավստրիական Հանրապետություն, Դաշնային Հանրապետություն։ Դեպի ծով ելք չունեցող պետություն է Կենտրոնական Եվրոպայում՝ ավելի քան 8,8 միլիոն բնակչությամբ։ Այն հյուսիսից սահմանակցում է Չեխիային և Գերմանիային, արևելքից` Հունգարիային և Սլովակիային, հարավից` Սլովենիային և Իտալիային, արևմուտքից` Շվեյցարիային և Լիխտենշտայնին։ Տարածքը կազմում է 83.879 կմ քառակուսի։ Տարածքի մեծ մասը կազմում են բարձրադիր լեռներ, և երկրի միայն 32 %-ն է 500 մետրից ցածր տեղանքում։ Երկրի բարձրագույն կետը 3798 մետր է[8]։ Երկրի բնակչության մեծ մասը խոսում է տեղի գերմաներեն բավարական բարբառով՝ որպես իրենց մայրենի լեզու[9] և գերմաներենով՝ որպես պետության պաշտոնական լեզու[10]։ Երկրի տեղային պաշտոնական լեզուներից են նաև հունգարերենը, բուրգենլանդյան խորվաթերենը և սլովեներենը[8]։
Republik Österreich Ավստրիայի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Ավստրիայի Օրհներգ | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Վիեննա | |||
Պետական լեզուներ | գերմաներեն | |||
Կառավարում | խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Ալեքսանդր Վան դել Բելեն | ||
- | Կանցլեռ | Կարլ Նեհամմեր | ||
Հիմնադրում | ||||
- | Հայտարարված | հուլիսի 27 1955 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 83,879 կմ² (115-րդ) | ||
- | Ջրային (%) | 1,7 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 8,224,038[1] (93-րդ) | ||
- | 2011 մարդահամարը | 8,217,280[2] | ||
- | Խտություն | 89 /կմ² (106-րդ) 220 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $402.420 միլիարդ[3] (46-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $47,031[3] (16-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $380.555 միլիարդ[4] (27-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $44,475[5] | ||
Ջինի (2014) | 27,5[6] (ցածր) | |||
ՄՆԶԻ (2014) | 0.881[7] (շատ բարձր) (21th) | |||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | +1, +2 | |||
Ազգային դոմեն | .at | |||
Հեռախոսային կոդ | ++43 |
Ժամանակակից Ավստրիայի արմատները գալիս են Հաբսբուրգների ժամանակաշրջանից, երբ երկրի մեծ մասը Սրբազան Հռոմեական կայսրության մասն էր։ Ռեֆորմացիայի ժամանակներից Հյուսիսային Գերմանիայի շատ արքայազներ, դժգոհ լինելով կայսեր կառավարումից, օգտագործեցին Բողոքականությունը որպես ապստամբության դրոշ։ Երեսնամյա պատերազմում Շվեդիայի և Ֆրանսիայի թագավորությունների ազդեցությամբ հզորացավ Պրուսիայի թագավորությունը և Նապոլեոնյան պատերազմները թուլացրին Հյուսիսային Գերմանիայի ազդեցությունը, սակայն հարավում և կայսրության ոչ գերմանական տարածքներում կայսրը և Կաթոլիկությունը պահպանեցին վերահսկողությունը։ 17-րդ և 18-րդ դարերում Ավստրիան դարձավ Եվրոպայի գերտերություններից մեկը[11][12] և 1804 թվականին պաշտոնապես ստեղծվեց Ավստրիական կայսրությունը։ Նապոլեոնի պարտությունից հետո Պրուսիան Ավստրիային համարեց Մեծ Գերմանիայի ստեղծման գլխավոր մրցակից։ 1866 թվականին, երբ Ավստրիան պարտվեց Պրուսիային Ավստրո-պրուսական պատերազմում, Պրուսիան դարձավ Գերմանիայի միավորման միակ հավակնորդը։ 1867 թվականի Ավստրիան միավորվեց Հունգարիայի հետ և ստեղծվեց Ավստրո-Հունգարիան։ 1870-71 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո Ավստրիան դուրս մնաց նոր Գերմանական կայսրությունից, չնայած հաջորդ տասնամյակներում նրանց արտաքին քաղաքականությունը հիմնականում պաշտպանում էր Պրուսիայի ստեղծած կայսրությանը։ 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային Հուլիսյան ճգնաժամից հետո` ապավինելով Գերմանիայի օգնությանը։ Այսպիսով Ավստրո-Հունգարիան առաջինը սկսեց պատերազմը, որը հետագայում վերաճեց Առաջին համաշխարհային պատերազմի։
Ավտրո-Հունգարիայի փլուզումից հետո՝ 1918 թվականին, Ավստրիան պաշտոնապես կոչվեց Գերմանա-Ավստրիական Հանրապետություն (Deutschösterreich) և փորձեց միանալ Գերմանիային, սակայն նրան մերժեցին Վերսալյան և Սեն Ժերմենի պայմանագրերով։ Անվանումը փոխվեց Ավստրիա (Österreich), որը կոչում են նաև Ավստրիայի Առաջին Հանրապետություն։ 1938 թվականին Նացիստական Գերմանիան բռնակցեց Ավստրիան Անշլյուսի շրջանակներում[13]։ Սա տևեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, երբ դաշնակիցները օկուպացրին Ավստրիան և Ավստրիայի նախկին սահմանադրությունը չեղարկվեց։ 1955 թվականի Ավստրիայի անկախության հռչակագրով Ավստրիան նորից դարձավ անկախ պետություն` վերացնելով օկուպացիան։ Նույն տարում Ավտրիայի խորհրդարանը ստեղծեց Չեզոքության հռչակագիրը, համաձայն որի՝ Ավստրիայի երկրորդ հանրապետությունը դառնում էր ինքնիշխան չեզոք պետություն։
Ներկայումս Ավստրիան խորհրդարանական ժողովրդական հանրապետություն է` կազմված ինը դաշնային նահանգներից[8][14]։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Վիեննան է[8][15]՝ 1,8 միլիոն բնակչությամբ։ Մյուս մեծ քաղաքներից են Գրացը, Լինցը, Զալցբուրգը և Ինսբրուքը։ Ավստրիան համարվում է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը՝ ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։ Ավստրիան զարգացած, բնակիչների բարձր կենսամակարդակով երկիր է, որը 2014 թվականի դրությամբ 21-րդն էր Մարդկության զարգացման ինդեքսով։ Ավստրիան Միացյալ Ազգերի անդամ է 1955 թվականից[16], Եվրամիությանը միացել է 1955 թվականին և[8] ՏՀԶԿ հիմնադիրն է[17]։ 1995 թվականին Ավստրիան ստորագրել է նաև Շենգենյան համաձայնությունը[18] և ընդունել է եվրոն որպես ազգային արժույթ 1999 թվականին[19]։