Արամ Խաչատրյան
հայ կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Արամ Եղիայի Խաչատրյան (մայիսի 24 (հունիսի 6), 1903[1][2], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3][1][2] և Կոջոր, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 1978(1978-05-01)[4][5][6][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7][8][1][…]), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, որը ճանաչված է որպես համաշխարհային դասական ներկայացուցիչ[9][10][11][12]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Չունենալով տարրական երաժշտական գիտելիքներ՝ ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ թավջութակի բաժին։ Համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։ Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով[13]։
Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր[14], ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը[Ն 1]:
Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Միջին Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը[17]։