Արեգակ
From Wikipedia, the free encyclopedia
Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից[13][14] : Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ[6], որը մոտավորապես 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86 %-ը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգակ (այլ կիրառումներ)
Դիտարկումների տվյալներ | |
---|---|
Միջին հեռավորություն Երկրից |
1,496 ×108 կմ |
Պայծառություն (V) | −26,74[1] |
Բացարձակ մեծություն | 4,83[1] |
Սպեկտրալ դասակարգում | G2V |
Մետաղականություն | Z = 0,0122[2] |
Անկյունային չափ | 31,6′ – 32,7′[3] |
Ածական | Արեգակնային |
Ուղեծրի տվյալներ | |
Միջին հեռավորությունը Ծիր Կաթինի միջուկից |
~2,5 ×1017 կմ 26000 լ.տ. |
Գալակտիկական պարբերությունը | (2,25 – 2,50)×108 a |
Արագությունը | ~ 220 կմ/վ (գալակտիկայի կենտրոնի նկատմամբ) ~20 կմ/վ (աստղային հարևանության այլ աստղերի համեմատ) ~370 կմ/վ[4] (տիեզերական միկրոալիքային ֆոնի հանդեպ) |
Ֆիզիկական տվյալներ | |
Միջին տրամագիծը | 1,392684 ×106 կմ[5] |
Հասարակածային շառավիղը | 6,96342 ×105 կմ[6] 109 × Երկրինը[7] |
Հասարակածային պարագիծը | 4,379 ×106 կմ[7] 109 × Երկրինը[7] |
Սեղմումը | 9 ×10−6 |
Մակերևույթի մակերեսը | 6,0877 ×1012 կմ²[7] 11990 × Երկրինը[7] |
Ծավալը | 1,412 ×1018 կմ³[7] 1 300 000 × Երկրինը |
Զանգվածը | 1,9891 ×1030 կգ[1] 333 000 × Երկրինը[1] |
Միջին խտությունը | 1,408 ×103 կգ/մ³[1][7][8] |
Խտությունը | Կենտրոնի (մոդել)՝ 1,622 ×105 կգ/մ³[1] Ներքին ֆոտոսֆերա՝ 2 ×10−4 կգ/մ³ Ներքին քրոմոսֆերա՝ 5 ×10−6կգ/մ³ Պսակ (միջին)՝ 1 ×10−12 կգ/մ³[9] |
Հասարակածային մակերևույթի ձգողությունը | 274,0 մ/վ²[1] 27,94 g[7] |
Երկրորդ տիեզերական արագությունը (մակերևույթից) |
617,7 կմ/վ[7] 55 × Երկրինը[7] |
Ջերմաստիճանը | Կենտրոն (մոդել)՝ ~1,57 ×107 Կ[1] Ֆոտոսֆերա՝ 5778 Կ[1] Պսակ՝ ~5 ×106 Կ |
Լուսատվությունը (Lsol) | 3,846 ×1026 Վտ[1] ~3,75 ×1028 լմ}} |
Պայծառությունը (Isol) | 2,009 ×107 Վտ/մ²/սռ |
Տարիքը | 4,57 միլիարդ տարի[10] |
Պտույտի տվյալները | |
Կոնայնություն | 7,25°[1] (խավարածրի նկատմամբ) 67,23° (գալակտիկական հարթության նկատմամբ) |
Ուղիղ ծագում (հյուսիսային բևեռի)[11] |
286,13° 19 ժ 4 ր 30 վ |
Թեքումը (հյուսիսային բևեռի) |
+63,87° 63° 52' Հյուս |
Սիդերիկ պտույտի պարբերությունը (հասարակածի վրա) |
25,05 օր[1] |
(16° լայնության վրա) | 25,38 օր[1] 25 օր 9 ժ 7 ր 12 վ[11] |
(բևեռներում) | 34,4 օր[1] |
Պտույտի արագությունը (հասարակածի վրա) |
7,189 ×103 կմ/ժ[7] |
Ֆոտոսֆերային կազմությունը (ըստ զանգվածի) | |
Ջրածին | 73,46%[12] |
Հելիում | 24,85% |
Թթվածին | 0,77% |
Ածխածին | 0,29% |
Երկաթ | 0,16% |
Նեոն | 0,12% |
Ազոտ | 0,09% |
Սիլիցիում | 0,07% |
Մագնեզիում | 0,05% |
Ծծումբ | 0,04% |
Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման։
Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը[15]) և չնչին քանակության հետևյալ քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ[16]։
Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ «դեղին թզուկ»։ Արեգակի մակերեսի ջերմաստիճանը հասնում է 6000 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն ավելի ուժեղ ցրման և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։
Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։
Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։
Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը (մեծ մասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։
Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, մեկ պտույտ անելով 225 - 250 միլիոն տարում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում[17]։
Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» - ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m)։