Արձակ
From Wikipedia, the free encyclopedia
Արձակ (լատին․՝ prōsa), բանավոր կամ գրավոր խոսք՝ առանց համաչափ բաժանումների` բանաստեղծական տողերի։ Ի տարբերություն չափածոյի՝ արձակը չունի պարբերաբար կրկնվող հավասար միավորներ (ոտք, անդամ, տող, տուն), զուրկ է կայուն ռիթմից[1]. նրա ռիթմը հիմնված է շարահյուսական կառույցների (պարբերությունների, նախադասությունների) հարաբերակցության վրա։ Երբեմն տերմինն օգտագործվում է գեղարվեստական գրականությունն ընդհանրապես (պոեզիան) գիտական կամ հրապարակախոսական, այսինքն՝ արվեստի հետ կապ չունեցող գրականությանը հակադրելու համար[2]։