Գլեն Գուլդ
From Wikipedia, the free encyclopedia
Գլեն Հերբերտ Գուլդ[6][7] (անգլ.՝ Glenn Herbert Gould, սեպտեմբերի 25, 1932(1932-09-25)[8][9][10][…], Տորոնտո, Կանադա[1] - հոկտեմբերի 4, 1982(1982-10-04)[8][10][11][…], Տորոնտո, Կանադա[1]), կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր, որն առավել հայտնի է որպես 20-րդ դարի ամենանշանավոր դասական դաշնակահարներից մեկը[12]։ Առավելապես հայտնի է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության յուրահատուկ մեկնաբանություններով։ Նրա նվագն առանձնանում էր հրաշալի տեխնիկական վարպետությամբ և Բախի երաժշտության պոլիֆոնիկ տեսքստուրայի ձևակերպման ունակությամբ։ Համարվում է 20-րդ դարի մեծագույն դաշնակահարներից մեկը[13]։
Գլեն Գուլդ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Glenn Gould |
Ի ծնե անուն | անգլ.՝ Glenn Herbert Gold |
Ծնվել է | 1932 սեպտեմբերի 25 Տորոնտո, Կանադա Տորոնտո, Կանադա[1] |
Երկիր | Կանադա[2][3] |
Մահացել է | 4 հոկտեմբերի 1982(1982-10-04) (տարիքը 50) Տորոնտո, Կանադա Տորոնտո, Կանադա[1] |
Գերեզման | Մաունթ Փլեզանթ գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնասկահար, կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | 1945 - 1982 |
Լեյբլ | CBS Records |
Կրթություն | Թագավորական երաժշտական ակադեմիա և Malvern Collegiate Institute? |
Պարգևներ | |
Կայք | glenngould.com |
Ստորագրություն | |
Glenn Gould Վիքիպահեստում |
Դեռահաս տարիքից հետո Գուլդը մերժեց դաշնամուրային ստանդարտ գրականության մեծ մասը՝ ներառյալ Լիստին, Շումանին և Շոպենին։ Չնայած նրա ձայնագրություններում գերակշռում էր Բախը՝ Գուլդի նվագացանկը բազմազան էր և ներառում էր Բեթհովենի, Մոցարտի, Հայդնի, Բրամսի, մինչբառոկյան շրջանի կոմպոզիտորներ Յան Պիտերսզոն Սվելինկի, Օռլանդո Գիբոնսի, Ուիլյամ Բյորդի և 20-րդ դարի այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Պաուլ Հինդեմիթը, Առնոլդ Շյոնբերգը և Ռիխարդ Շտրաուսը։ Գուլդը լայնորեն հայտնի էր իր տարատեսակ էքսցենտրիկություններով՝ իր ոչ ուղղափառ երաժշտական մեկնաբանություններից և ստեղնաշարի հետ վարվելաձևից մինչև կենսաձև և անձնային վարք։ 31 տարեկանում դադարեց համերգներ տալ, որպեսզի կենտրոնանա ստուդիական ձայնագրությունների և այլ նախագծերի վրա։
Գուլդը նաև գրող էր, հաղորդավար, դիրիժոր և կոմպոզիտոր։ Նա երաժշտական ամսագրերի խմբագիրներից էր, որտեղ քննարկում էր երաժշտության տեսությունը և արտահայտում իր երաժշտական փիլիսոփայությունը։ Կոմպոզիտորի նրա կարիերան քիչ է առանձնանում։ Նա քիչ երաժշտություն է գրել, և շատ նախագծեր անավարտ մնացին։ Որպես հաղորդավար՝ Գուլդն արգասաբեր էր։ Նա վարում էր հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, երաժշտական փաստագրական ռադիոֆիլմեր կանադական անապատի կյանքի մասին։