Էնթոնի Բենեթ
From Wikipedia, the free encyclopedia
Էնթոնի Հարիս Բենեթ (անգլ.՝ Anthony Harris Bennett, ծնվ.` մարտի 14, 1993 թ.), կանադացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող (3-րդ և 4-րդ համար)։
Արագ փաստեր Դիրքը, Ի ծնե տրված անունը ...
Էնթոնի Բենեթ Anthony Bennett | ||
Դիրքը | Թեթև հարձակվող / ծանր հարձակվող | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Էնթոնի Բենեթ Anthony Bennett | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1993 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Բրեմթոն, Օնտարիո, Կանադա | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 109 կգ | |
Դպրոց | Ֆինլեյ (Հենդերսոն, Նևադա, ԱՄՆ) | |
համալսարան | ՆՀԼՎ (2012-2013) | |
Դրաֆթի տարի | 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Կլիվլենդ Կավալիերս | |
Կարիերայի պատմություն | ||
Կլիվլենդ Կավալիերս (2013–2014) Մինեսոտա Թիմբերվուլվզ (2014–2015) Տորոնտո Ռեպտորս (2015–2016) →Ռեպտորս 905 (2015–2016) Բրուքլին Նեթս (2016–2017) →Լոնգ Այլեն Նեթս (Դի լիգա, 2016) Ֆեներբահչե (2017) Նորթերն Արիզոնա Սթարզ (2017) Մեն Ռեդ Քլոուզ (2017–2018) Ագուա Կալիենտե Կլիպերս (2018–2019) Հապոել Երուսաղեմ (2021–2022) Կաոսյուն Սթիլերս (2022-)br> Հսինչու Ջեյ-Քեյ-Օ Լայոնիրս (2022-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Փակել
Ուսանողական առաջնությունում հանդես է եկել Նևադայի համալսարանի «Ռեբելս» ակումբում։ Ընտրվել է NBA-ի 2013 թվականի դրաֆթի առաջին ռաունդի ամենաառաջին ընտրությամբ՝ «Կլիվլենդ Կավալիերսի» կողմից՝ դառնալով առաջին № 1 ընտրությամբ ընտրված կանադացին[1]։
Բենեթն իր NBA-ի մեկնարկային մրցաշրջանը չափազանց թույլ է սկսում և համարվում է վերջին ժամանակների դրաֆթների վատագույն առաջին համարի ընտրությունը[2]։ Անցկացված 36 հանդիպումներում Բենեթի միջին տվյալներն ընդամենը կազմել են 3, 0 միավոր և 2, 4 անդրադարձ և 11, 6 րոպե[3]։