Apple Inc., ամերիկյան ընկերություն, զբաղվում է անհատական և պլանշետային համակարգիչների, նվագարկիչների, հեռախոսների, ծրագրային ապահովման արտադրությամբ։ Անհատական համակարգիչների[14] և գրաֆիկական միջերեսով ժամանակակից բազմախնդիր օպերացիոն համակարգերի բնագավառի ռահվիրաներից մեկն է։ Գլխավոր գրասենյակը Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում է։
Արագ փաստեր Էփլ, Տեսակ ...
Էփլ |
---|
|
|
Տեսակ | ձեռնարկություն, բիզնես ձեռնարկություն, բրենդ, հանրային ընկերություն, Կորպորացիա, տեխնոլոգիական ընկերություն և համակարգչային արտադրող |
---|
Անվանված է ի պատիվ | խնձոր |
---|
Հիմնադրված է | ապրիլի 1, 1976[1] |
---|
Հիմնադիր | Սթիվ Վոզնյակ, Ռոնալդ Ուեյն[2][3] և Սթիվ Ջոբս[3] |
---|
Վայր | Կուպերտինո, ԱՄՆ |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Տնօրեն | Թիմ Քուկ[4] |
---|
Արդյունաբերություն | ծրագրային ապահովման ընկերություն[5], կենցաղային էլեկտրոնիկա[6], թվային բաշխում, Էլեկտրոնիկա, Տեղեկատվական տեխնոլոգիա, բջջային հեռախոսների ինդուստրիա և ծրագրային ապահովման մշակում |
---|
Ընդհանուր ակտիվներ | ▲351 մլրդ $ (սեպտեմբերի 25, 2021)[7] |
---|
Հասույթ | ▼383 մլրդ $ (2023)[8] |
---|
Աշխատողների թիվ | ▲164 000 մարդ (2022)[9] |
---|
Դուստր ընկերություններ | FileMaker, Inc., Anobit, Beats Electronics[10], Braeburn Capital, AuthenTec, FingerWorks, Prismo Graphics, Raycer, SchemaSoft, Էփլ (Գերմանիա), Էփլ (Իսրայել), Claris?, Apple Store, Apple Sales International?[11], Siri ընկերություն և Էփլ (Չեխիա) |
---|
Սեփականատեր | The Vanguard Group[12], Բերքշիր Հեթուեյ, BlackRock և State Street Global Advisors |
---|
Կարգախոս | Think different.? |
---|
Կայք | apple.com(անգլ.) |
---|
Մասնակից է | Computer & Communications Industry Association?[13] |
---|
Բորսա | և 6689 |
---|
Պորտալ | Պորտալ:Էփլ |
---|
Apple Inc. Վիքիպահեստում |
Փակել
Նորարարական տեխնոլոգիաների և էսթետիկ ձևավորման շնորհիվ Էփլ ընկերությունն էլեկտրոնիկայի սպառողական արդյունաբերության մեջ ստեղծել է պաշտամունքի հավասարվող եզակի համբավ[15]։ Ընկերությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում շուկայական կապիտալիզացիայով, որի չափը 2016 թվականի հունվարի 11-ի դրությամբ կազմում է 538 միլիարդ ԱՄՆ դոլար[16]։