Ինտիմ հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Ինտիմ հարաբերություններն ընդհանուր առմամբ անվանում են խիստ անձնական և կողմնակի աչքերից թաքցրած շատ մտերիմ մարդկանց հարաբերությունները[1]։ Սովորաբար խոսակցական իմաստով ինտիմ հարաբերությունները նախ և առաջ սեռական հարաբերություններն (սեքս)[1] են։
Օրինակ՝ անգլերենում ինտիմ հարաբերությունները սովորաբար ըմբռնում են սեռական հարաբերությունները (սեքսը)[2], բայց ընտանիքի տարբեր անդամների, ընկերների կամ ծանոթների միջև հարաբերությունները նույնպես կարող են բնութագրվել որպես intimate (ինտիմ, մոտ)[2][3]։
Համաձայն անգլալեզու «Մարդկանց կոնսուլտացիա ողջ կյանքի ընթացքում» (անգլ.՝ Counseling Individuals Through the Lifespan) գրքի՝ «ինտիմ հարաբերությունները (անգլ.՝ intimate relationship) միջանձնային հարաբերություններն են, որոնք տարբերվում են ֆիզիկական կամ զգացական մոտակայությամբ (անգլ.՝ physical or emotional intimacy). Ֆիզիկական մոտությունն [այստեղ] հասկացվում է կրքոտ ռոմանտիկ կապվածություն կամ սեռական հարաբերություններ»[4]։ Զգացական մտերմությունը սիրո կամ համակրանքի զգացումն է։ Ընդ որում պետք է նշել, որ զգացական մտերմությունը ևս կարող է վերաճել ֆիզիկականի[5]։
Նմանատիպ հարաբերությունները մարդկության կյանքում ունեն էական դեր[5]։ Մարդիկ ընդհանուր ձգտում ունեն զգալ իրենց «պատկանելությունը» (խմբին) և սիրել, և այդ ցանկությունը կարող է բավարարվել՝ ինտիմ (մոտ) հարաբերություններ կառուցելով[6]։ Կարելի է ասել, որ ինտիմ (մոտ) հարաբերություններում մարդիկ հնարավորություն ունեն ձևավորել զգացական խիստ կապվածության զգացում[3][5] և վայելել այն։