Լեհաստան
երկիր Կենտրոնական Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Լեհաստան[9], պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (կարդացվում է՝ Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում՝ Վիսլա և Օդրա գետերի ավազանում՝ Բալթիկ ծովի ափին։
Արագ փաստեր Rzeczpospolita PolskaԼեհաստանի Հանրապետություն, Ամենամեծ քաղաք ...
Rzeczpospolita Polska Լեհաստանի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Լեհաստանի օրհներգՕրհներգ՝ |
||||
|
||||
Մայրաքաղաք | Վարշավա 679) 55°45′N, 37°37′E | |||
Ամենամեծ քաղաք | Վարշավա | |||
Պետական լեզուներ | Լեհերեն | |||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Անջեյ Դուդա | ||
- | Վարչապետ | Դոնալդ Տուսկ | ||
Հիմնադրում | ||||
- | Հայտարարված | Նոյեմբերի 11 1918 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 312 679 կմ² (68-րդ) | ||
- | Ջրային (%) | 3,07 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 38,301,884[1] (34-րդ) | ||
- | 2011 մարդահամարը | 38,441,588[2] | ||
- | Խտություն | 123 /կմ² (66-րդ) 319 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $990.568 միլիարդ[3] (21–րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $25,703[4] (52-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $593.758 միլիարդ[5] (23-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $15,406[6] (56-րդ) | ||
Ջինի (2013) | 30.7[7] (միջին) | |||
ՄՆԶԻ (2013) | 0.834[8] (շատ բարձր) (35-րդ) | |||
Արժույթ | Զլոտի (PLN) | |||
Ժամային գոտի | +1 | |||
Ազգային դոմեն | .pl | |||
Հեռախոսային կոդ | +48 |
Փակել
Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։
Լեհաստանի՝ որպես պետության առաջացման տարեթիվ ընդունված է համարել 966 թվականը, երբ Միեշկո I իշխանը ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։
Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։