Լուի Թոմլինսոն
From Wikipedia, the free encyclopedia
Լուի Վիլիամ Թոմլինսոն (անգլ.՝ Louis William Tomlinson, դեկտեմբերի 24, 1991(1991-12-24)[1], Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգահան, դերասան և One Direction խմբի անդամ։ Նա համբավ ձեռք բերեց որպես One Direction տղաների խմբի անդամ։ Թոմլինսոնը սկսել է իր կարիերան՝ հանդես գալով հեռուստատեսային դրամաներում, նախքան 2010 թվականին բրիտանական երաժշտական մրցույթի «The X Factor» սերիալում ունկնդրվելը։ Որպես մենակատար հեռացվելուց հետո,նա չորս այլ մասնակիցների հետ ընդգրկվեց խմբի մեջ՝ ստեղծելով One Direction-ը։ One Direction-ը դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող տղա խմբերից մեկը։
Լուի Թոմլինսոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Լուի Վիլիամ Թոմլինսոն |
Ի ծնե անուն | Լուի Տրոյ Օստին |
Նաև հայտնի է որպես | Թոմմո |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1991(1991-12-24)[1] (32 տարեկան) Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Փոփ, փոփ–ռոք |
Մասնագիտություն | Անգլիայի երգիչ, երգահան, դերասան, ֆուտբոլիստ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Syco, Columbia |
Կրթություն | Hall Cross Academy? և The Hayfield School? |
Անդամակցություն | One direction |
Կայք | louis-tomlinson.com |
Ստորագրություն | |
Louis Tomlinson Վիքիպահեստում |
Խմբի դադարից հետո 2016 թվականին Թոմլինսոնը թողարկեց «Just Hold On»-ը որպես դեբյուտային սոլո սինգլ 2016 թվականի դեկտեմբերին։ Այն զբաղեցրեց երկրորդ տեղը Մեծ Բրիտանիայի Singles Chart-ում և արժանացավ պլատինե հավաստագրման Մեծ Բրիտանիայում։ 2017 թվականին Թոմլինսոնը թողարկեց «Back to You»-ն ամերիկացի երգչուհի Բեբի Ռեքսայի հետ (որը պլատինե վկայական ստացավ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում) և «Miss You–ն։Նույն թվականին նա հայտնվեց Դեբրետի 2017 թվականի Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[3]։
2018 թվականին Թոմլինսոնը հայտնվեց The X Factor-ի տասնհինգերորդ սերիայում՝ որպես ժուրի։Երբ նրա մենթի Դալթոն Հարիսը հաղթեց մրցույթում, Թոմլինսոնը դարձավ շոուի առաջին նախկին մասնակիցը, ով դարձավ հաղթող մենթոր։ Հաջորդ տարի Թոմլինսոնը թողարկեց «Two of Us», «Kill My Mind», «We Made It», «Don't Let It Break Your Heart» և «Walls» սինգլները։ Նրա դեբյուտային սոլո ալբոմը՝ Walls, թողարկվել է 2020 թվականի հունվարին։