Կինոարվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Կինոարվեստ, արվեստի տեսակ է, որի երկերն ստեղծում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորման հստակ միջոցներով վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանումը։ Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում է գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որից հիմնականը պատկերի վավերական - լուսանկարչական բնույթը և մոնտաժն են։ Կինոնկարի ստեղծումը ստեղծագործական և արտադրական բարդ պրոցես է, որը միավորում են՝ սցենարի հեղինակ դրամատուրգի, ռեժիսորի, դերասանների, օպերատորի, նկարիչի, կոմպոզիտորի և այլոց աշխատանքը։