Կլասիցիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Կլասիցիզմ (ֆր.՝ classicisme, լատին․՝ classicus, դասական, օրինակելի), գեղարվեստական ոճ և գեղագիտական ուղղություն՝ 17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի ու գրականության մեջ[1]։ Կլասիցիզմի ձևավորման հասարակական-քաղաքական նախադրյալը ֆրանսիական բացարձակ միապետությունն էր, իսկ փիլիսոփայական մեթոդաբանական հիմքը՝ ռացիոնալիզմը (Ռենե Դեկարտ)։
Գեղարվեստի բարձրագույն տիպարն ու չափանիշը կլասիցիստ գրողներն ու արվեստագետները տեսնում էին անտիկ գրականության և արվեստի մեջ, այնտեղից վերցնում սյուժեներ ու կերպարներ՝ արտահայտելով ժամանակի հասարակական-քաղաքական խնդիրները։