Կոբի Բրայանտ
From Wikipedia, the free encyclopedia
Կոբի Բին Բրայանտ (անգլ.՝ Kobe Bean Bryant, օգոստոսի 23, 1978(1978-08-23)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7] - հունվարի 26, 2020(2020-01-26)[3][4], Կալաբասաս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Մասնագիտական ողջ կարիերան անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում։ Կարիերայի ընթացքում 5 անգամ նվաճել է NBA-ի գավաթը, 18 անգամ ճանաչվել է աստղ 1 անգամ ճանաչվել կանոնավոր մրցաշրջանի ամենարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ընդգրկվել «All-NBA» և 12 անգամ՝ «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։
Կոբի Բրայանտ Kobe Bryant | |||||
Դիրքը | Պաշտպան | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 8,24 | ||||
Ի ծնե տրված անունը | Կոբի Բին Բրայանտ Kobe Bean Bryant | ||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 23, 1978(1978-08-23)[1][2] | ||||
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ | ||||
Մահացել է | հունվարի 26, 2020(2020-01-26)[3][4] (41 տարեկան) | ||||
Վախճանի վայրը | Կալաբասաս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 198 սմ | ||||
Քաշ | 93 կգ[5] | ||||
Դպրոց | Լոուեր Մերիոն (Արդմոր, Փենսիլվանիա) | ||||
Դրաֆթի տարի | 1996 / Ռաունդ` 1 / Ընտր.` 13-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Շառլոթ Հորնեթս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Լոս Անջելես Լեյքերս (1996-2016) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Բրայանտն ունեցել է հաջող դպրոցական կարիերա՝ հանդես գալով «Լոուեր Մերիոն» ավագ դպրոցի բասկետբոլային թիմի կազմում, որտեղ ճանաչվել է երկրի լավագույն դպրոցական բասկետբոլիստը։ Ընտրվել է NBA-ի 1996 թվականի դրաֆթի 13-րդ ընտրությամբ՝ «Շառլոթ Հորնեթսի» կողմից և միանգամից վաճառվել «Լոս Անջելես Լեյքերսին», որտեղ էլ անցկացրել է 20-ամյա մարզական կարիերան։
34 տարեկան և 104 օրական հասակում, Բրայանտը դարձավ ամենաերիտասարդ բասկետբոլիստը, ով հատել է կարիերայի 30000 միավորի սահմանը։ Հանդիսանում է նաև «Լեյքերսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ NBA-ում հանդես գալու երկրորդ տարուց սկսած ընտրվել է որպես NBA-ի բոլոր աստղերի խաղի հիմնական կազմի խաղացող, ընդ որում՝ բոլոր աստղերի հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի մրցանակի քառակի դափնեկիր է (2002, 2007, 2009, 2011)։
Հանդես է եկել Նաև ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով ոսկե մեդալակիր 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում։
Զոհվել է 2020 թվականի հունվարի 26-ին, ուղղաթիռի վթարից, 13-ամյա դստեր՝ Ջիանայի և յոթ այլ անձանց հետ[8]։