Կույսի աշտարակ (Բաքու)
From Wikipedia, the free encyclopedia
Կույսի աշտարակը (ադրբ.՝ Qız Qalası) հին բերդային կառույց է Բաքվի «Հին քաղաքի» (Իչերի Շեհեր) մասում (12-րդ դար)։ Քաղաքի մերձծովային գլխավոր կոմպոնենտներից մեկն է։ Դրա խստաշունչ մասիվը բարձրանում է ֆեոդալ քաղաքի մերձծովային մասում՝ Իչերի Շեհեր թաղամասում։ Զանգվածեղ, գլանաձև ծավալով (ներսում՝ ութհարկանի, բարձրությունը՝ 27 մ, պատի հաստությունը հիմքի մոտ՝ 5 մ), արևելյան կողմից վիթխարի ելուստով կրաքարե կառույց է։ Հաջորդաբար դուրս կամ ներս շարված քարե հորիզոնական շարքերով ստեղծված է ճակատների յուրօրինակ կողավոր մակերես։ Կույսի աշտարակը կանգնած է մի ժայռի վրա, որը մասամբ երեսապատված է մաքուր տաշած քարով և պաշտպանված, ստորոտից բարձրանող համարյա մինչև վերջ, բերդապարիսպներով խոշոր կիսակլոր ելուստների համակարգով։
Արագ փաստեր ադրբ.՝ Qız Qalası*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Բաքվի հին թաղամասը, Շիրվանշահերի պալատների և Կույսի աշտարակը | |
ադրբ.՝ Qız Qalası* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Կույսի աշտարակը | |
Երկիր | Ադրբեջան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000 (24 նստաշրջան) |
Համար | 958 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Փակել