Հյուսիսային Կիպրոսի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը միայն Թուրքիայի կողմից ճանաչված պետություն է Կիպրոս կղզու հյուսիսային մասում։ Այդ տարածքը դե յուրե պատկանում է հունական Կիպրոսի Հանրապետության, սակայն այժմ չի գտնվում նրա վերահսկման տակ (տես՝ Կիպրոսի Հանրապետության վարչական բաժանում)։ ՀԿԹՀ-ն բաժանված է 5 շրջանների։ Շրջանները բաժանված են ենթաշրջանների[1]։ Շրջանը ղեկավարում է կայմակամը։
Մանրամասն տեղեկատվություն Հյուսիսային Կիպրոսի քարտեզը, Շրջաններ ...
Հյուսիսային Կիպրոսի քարտեզը | Շրջաններ | Ենթաշրջաններ | Շրջկենտրոն | Կայմակամի անունը |
---|---|---|---|---|
Լեֆկոշայի շրջան | Լեֆկոշա Değirmenlik | Հյուսիսային Նիկոսիա | Մուսլիմ Այքըլըչ (Müslüm Aykılıç) | |
Գազիմաղուսայի շրջան | Մաղուսա Ակդողան Գեչիթկալե | Ֆամագուստա | Բերան Բերտուղ (Beran Bertuğ) | |
Գիրնեի շրջան | Գիրնե Չամլըբել | Կիրենիա | Սավաշ Օրակչըօղլու (Savaş Orakçıoğlu) | |
Գյուզելյուրթի շրջան | Գյուզելյուրթ Լեֆկե | Մորֆու | Մենթեշ Գյունդյուզ (Menteş Gündüz) | |
Իսկելեի շրջան | Իսկելե Մեհմետչիկ Յենի Երենքյոյ | Տրիկոմո | Բյունյամին Մերհամեթսիզ (Bünyamin Merhametsiz) |
Փակել