Հնդկական օվկիանոս
օվկիանոս / From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական օվկիանոս, մակերեսով և խորությամբ Երկրագնդի երրորդ օվկիանոսը, որը կազմում է երկրի ջրային մակերևույթի 20 %-ը։ Ունի 76․174 միլիոն կմ² մակերես, 282․65 միլիոն կմ³ ջրային ծավալ[3]։ Ամենախորը կետը գտնվում է Զոնդյան փողրակում (7729 մ)[4]։
Կոորդինատներ | ||
Ընդհանուր մակերեսը | 76,174 մլն․[1] կմ² | |
Ծավալը | 282,65 մլն․[2] կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 7729 մ | |
Միջին խորությունը | 3711 մ | |
Վիքիպահեստում |
Օվկիանոսը հյուսիսում ողողում է Ասիայի, արևմուտքում՝ Աֆրիկայի, արևելքում՝ Ավստրիալիայի ափերը, հարավում սահմանակից է Անտարկտիդային։ Ատլանտյան օվկիանոսի հետ սահմանն անցնում է միջօրեականի հյուսիսային լայնության 20°-ով, Խաղաղ օվկիանոսի հետ սահմանն անցնում է՝ 146°55՝ հյուսիսային լայնության միջօրեականով։ Ամենահյուսիսային կետը Հնդկական օվկիանոսում գտնվում է մոտավորապես հյուսիսային լայնության 30°-ի վրա՝ Պարսից ծոցում։ Հնդկական օվկիանոսի երկարությունը մոտավորապես կազմում է 10000 կմ Ավստրալիայի և Աֆրիկայի հարավային կետերի միջև։