Հունարենի այբուբեն
From Wikipedia, the free encyclopedia
Հունարենի այբուբեն, կիրառվում է հունարեն գրավոր լեզվում սկսած մ․թ․ա․ 9-րդ դարի վերջ-8-րդ դարի սկիզբ[1][2]։ Այն ձևավորվել վաղ փյունիկյան այբուբենի հիման վրա[3] և առաջին այբուբենն էր, որ ինչպես բաղաձայնների, այնպես էլ ձայնավորների համար ուներ առանձին գրային նշաններ։ Արխաիկ և վաղ Դասական ժամանակաշրջաններում հունարենի այբուբենը ունեցել է մի քանի տեղական տարբերակներ, բայց մ․թ․ա․ 4-րդ դարավերջին էվկլիդյան այբուբենը՝ բաղկացած 24 տառից, որ դասավորված էին ալֆայից օմեգա, դառնում է հիմնական այբուբեն և հենց այս տարբերակը մինչ օրս գործածվում է հունարեն գրավոր լեզվում։ 24 տառերն են՝ Α α, Β β, Γ γ, Δ δ, Ε ε, Ζ ζ, Η η, Θ θ, Ι ι, Κ κ, Λ λ, Μ μ, Ν ν, Ξ ξ, Ο ο, Π π, Ρ ρ, Σ σ/ς, Τ τ, Υ υ, Φ φ, Χ χ, Ψ ψ և Ω ω։
Հունարենի այբուբեն | |
---|---|
Տեսակ | այբուբեն |
Լեզուներ | հունարեն |
Կազմված է | Ալֆա, Բետա, Գամմա, Դելտա, Էպսիլոն, Ձետա, Էտա, Տետա, Յոտա, Կապպա, Լյամբդա, Մյու, Նյու, Քսի, Օմիկրոն, Պի, Ռո, Սիգմա, Տաու, Իփսիլոն, Ֆի, Խի, Փսի և Օմեգա |
Ժամանակաշրջան | մ․թ․ա․ 800 թվական |
Ժառանգված համակարգ | Փյունիկերենի այբուբեն |
Եղբայրական համակարգ | Գոթական, Կիրիլյան, Ղպտիական, Հայկական, Հին իտալական, Լատինական, Վրացական այբուբեններ |
ISO 15924 | Grek |
Greek alphabet Վիքիպահեստում |
Հունարենի այբուբենը լատինական և կիրիլյան այբուբենների նախնին է[4]։ Ինչպես լատինական և կիրիլյան այբուբենները հունական այբուբենը ևս ամեն մի տառի համար ունի առանձին գրանիշ։ Լատինական այբուբենի հետ զուգահեռ հունական այբուբենում ևս ձևավորվել է մեծատառ-փոքրատառ համակարգը։ Որոշ տառերի ձայնային արժեքները և պայմանական տառադարձումները տարբերվում են հին և ժամանակակից հունարենում, քանի որ հունարենի արտասանությունը մ․թ․ա․ 5-րդ դարից մինչև մեր օրերը ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Տարբեր էին նաև հին և ժամանակակից հունարենի տարբերանշանները։ Բացի նրանից, որ հունարենի այբուբենը կիրառվում է հունարեն գրավոր լեզվում, նրա և հին և նոր տարբերակները հավասարապես կիրառվել և կիրառվում են մաթեմատիկայում, գիտության մեջ և մի շարք այլ բնագավառներում որպես տեխնիկական սիմվոլների և նշանների աղբյուր։