Հռոմեական կայսրություն
Պետություն / From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեական կայսրություն (լատին․՝ Imperium Romanum, հին հուն․՝ Βασιλεία Ῥωμαίων), Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ[3]։ Եզրույթը գործածվում է առաջին կայսր՝ Օգոստոսի կառավարումից սկսած մինչև 476 թվականի Հին Հռոմի պատմությունը բնութագրելու համար։
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
| ||||
Քարտեզ2 | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Հռոմը միակ մայրաքաղաքն էր մինչև Մ. թ. 286 թ. Հետագայում Տետրարխիայի ժամանակաշրջանում կային մի քանի քաղաքական մայրաքաղաքներ, սակայն Հռոմը մնում էր մշակութային մայրաքաղաքը։ Կոնստանդին Մեծը հիմնադրեց Կոստանդնուպոլիսը 330 թ., որպես կայսրության նոր մայրաքաղաք[2]։ Իսկ բաժանումից հետո Արևմտյան հատվածի մայրաքաղաքն էր Միլանը, հետագայում Հռավեննան։ | |||
Մակերես | 2.750.000 կմ2(Մ.թ.ա. 25 թ.) | |||
Բնակչություն | 56.800.000 (Մ.թ.ա. 25 թ.) | |||
Մակերես | 4.200.000 կմ2(50 թ.) | |||
Մակերես | 5.000.000 կմ2(117 թ.) | |||
Բնակչություն | 88.000.000 (117 թ.) | |||
Մակերես | 4.400.000 կմ2(390 թ.) | |||
Լեզու | լատիներեն, հունարեն | |||
Կրոն | Հեթանոսություն, Քրիստոնեություն | |||
Արժույթ | ա) Մ.թ.ա. 27 – Մ.թ. 212 թթ.: 1 ոսկե աուրեուսը = 25 արծաթե դինարի = 100 բրոնզե սեստերցես = 400 պղնձե ասսես. բ) 294–312 թթ.: 1 ոսկե սոլիդուսը = 10 արծաթե արգենտեի = 40 բրոնզե ֆոլլես = 1,000 խառը մետաղական դինար (c) 312 թ.: 1 ոսկե սոլիդուս = 24 արծաթե սիլիկվա = 180 բրոնզե ֆոլլես | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Հուլիոս-Կլավդիոսներ Փլավիոսներ Անտոնիներ Սևերոսներ Կոստանդիանոսներ Վալենտինիանոսներ Թեոդոսիոսներ | |||
Պետության գլուխ | Կայսր | |||
Օրենսդրություն | Հռոմեական Սենատ | |||
Պատմություն | ||||
- Դիոկղետիանոսը կիսեց կայսրությունը արևմտյան և արևելյան հատվածների | 285 թ. | |||
- Կոնստանդին Մեծը հիմնադրում է Կոստանդնուպոլիսը որպես նոր մայրաքաղաք | 330 թ. | |||
- Թեոդոս I Մեծ կայսեր մահը և կայսրության վերջնական կիսումը | 395 թ. |
Կայսրությանը նախորդած և 500-ամյա պատմություն ունեցած Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները)։ Պատմաբանները մատնանշում են մի շարք իրադարձություններ, որոնք բնութագրում են հանրապետությունից կայսրություն անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թվականը), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2), և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր «Օգոստոս» կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թվականի հունվարի 4) (Օկտավիանոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ քաղաքական գործիչ, հայտարարեց, որ փրկել է Հռոմը, պահպանեց հանրապետական շրջանի որոշ տարրեր. կոնսուլները շարունակվում էին ընտրվել, պլեբեյների տրիբունները շարունակում էին առաջարկել օրինագծեր։ Սակայն իրականում Օգոստոսն էր, ում ձեռքում էր գտնվում ամբողջ իշխանությունը, վերջնական որոշում կայացնելու իրավունքն ու բանակը)։
Հռոմի ընդարձակումը սկսեց հանրապետության ժամանակաշրջանում, սակայն հասավ իր գագաթնակետին Տրայանոս կայսեր գահակալման ընթացքում։ Կայսրությունն իր առավել ծավալման շրջանում զբաղեցնում էր 6.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք2[4]: Տվյալ պետական միավորման երկարատև գոյատևման շնորհիվ, հռոմեական մշակույթը, օրենքներն ու կառավարման համակարգը մեծ ազդեցություն ունեցան Հռոմեական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների վրա։
3-րդ դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Դիոկղետիանոսը հսկա կայսրության տարածքը բաժանեց ենթակայսրերի միջև՝ այդպիսով վերջ դնելով 3-րդ դարի ճգնաժամին։ Հաջորդ դարերի ընթացքում կայսրությունը մի քանի անգամ կիսվեց արևմտյան և արևելյան հատվածների։ Իսկ Թեոդոս I Մեծ կայսեր մահից հետո՝ 395 թվականին կայսրությունը բաժանվեց վերջնականապես[5]։
Արևմտյան Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց 476 թվականին, երբ վերջին կայսր Հռոմուլոս Ավգուստուլուսը ստիպված եղավ գերմանացի վարձկանների առաջնորդ Օդոակրին ճանաչել որպես կայսր[6]։ Արևելյան հատվածը կամ Բյուզանդական կայսրությունը շարունակեց գոյատևել և նույնիսկ մի պահ վերականգնել էր Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունը։ Բյուզանդական կայսրությունը կործանվեց 1453 թվականին, երբ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավվեց օսմանյան թուրքերի կողմից և սպանվեց վերջին կայսր Կոստանդին XI-ը[7]։