Մասսիմիլիանո Ալլեգրի
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Մասսիմիլիանո Ալլեգրի (իտալ.՝ Massimiliano Allegri, օգոստոսի 11, 1967, Լիվորնո, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ, նախկինում ՝ խաղացող (կիսապաշտպան)։ Մարզել է Միլան ակումբը (2010 թվականից[2] մինչև 2014 թվականը), որի հետ մեկ անգամ տիրացել է սկուդետտոյին և Իտալիայի սուպերգավաթին։ Ներկայում մարզում է Թուրինի Յուվենտուս ակումբը[3]։
Մասսիմիլիանո Ալլեգրի իտալ.՝ Massimiliano Allegro | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Մասսիմիլիանո Ալլեգրի | ||
Ազգությունը | իտալացի | ||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Մականուն | Մաքս | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1967 (56 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիվորնո, Իտալիա | ||
Հասակ | 183 ± 1 սանտիմետր[1] | ||
Քաշ | 75 կիլոգրամ[1] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1984 - 1985 1985 - 1988 1988 - 1989 1989 - 1990 1990 - 1991 1991 - 1993 1993 - 1995 1995 - 1997 1997 - 1998 1998 1998 - 2000 2000 - 2001 2001 - 2003 Ընդհանուր |
Կուոյոպելլի Լիվորնո Պիզա Լիվորնո Պավիա Պեսկարա Կալյարի Պերուջա Պադովա Նապոլի Պեսկարա Պիստոյեզե Ալյանեզե |
7(0) 29(0) 2(1) 32(8) 29(5) 64(16) 46(4) 41(10) 21(6) 7(0) 46(4) 18(1) 32(8) 420(56) | |
| |||
Մարզչական կարիերա | |||
2003 -2004 2004 - 2005 2005 - 2007 2007 - 2008 2008 - 2010 2010 - 2014 2014 - ներկա |
Ալյանեզե ՍՊԱԼ Գրոսսետո Սասսուոլո Կալյարի Միլան Յուվենտուս | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլիստ եղած ժամանակ խաղում էր կիսապաշտպանի դիրքում։ Գտնվում էր միջին գծում, նաև հւշվում է որպես լավ իրացնող։ Նա լավ էր կարդում խաղը, կարողանում էր կատարել տեխնիկական հնարքներ և միշտ եղել է հարձակման էր տրվում ամբողջովին։
Մարզչական կարիերան Մասսիմիլիանոն սկսել է իր վերջին ակումբում, որտեղ խաղացել է - «Ալյանեզե»։ 2004 թվականին Ալլեգրին դարձավ «ՍՊԱԼ» ակումբի ուսուցիչ։ Հետո, 2005-2008 թվականներին գլխավորեց «Գրոսսետո» և «Սասսուոլո» ակումբները։ 2008 թվականի վերջում դուրս մնաց Սերիա Բ-ից և հաջորդ տարի հաղթեց Սերիա C-ի Սուպերգավաթը։ Այդ իսկ տարի նշանակվեց «Կալյարիի» գլխավոր մարզիչը[4], որտեղ աշխատեց 2 տարիա, բայց «կղզիաբնակների» ակումբում այնքան էլ մեծ հաջողության չհասավ. 9-րդ հորիզոնական 2008-2009 մրցաշրջանում և 16-րդ հորիզոնական 2009-2010 մրցաշրջանում[5][6]։ 2010 թվականի հունիսի 25-ին պաշտոնապես դարձավ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը պայմանագիր կնքելով մինչև 2012 թվականը[7]։ 2014 թվականի հունվարի 13-ին հեռացավ «Միլանից»։ 2014 թվականի հուլիսի 16-ին նշանակվեց «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ։