Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
From Wikipedia, the free encyclopedia
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հիմնարար փաստաթուղթ, որը 48 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ ընդունվել է Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ընթացքում՝ (բանաձևի դասիչը՝ 217 A (III)) 1948 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում։ Հռչակագիրը բաղկացած է 30 հոդվածներից, և մարդու բնական, անօտարելի իրավունքների առաջին ընդհանրական ամրագրումն է։ Հռչակագիրը և դրա հիման վրա մշակված երկու դաշնագրերը՝ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը կազմում են «Մարդու իրավունքների միջազգային բիլլը» ։ Հռչակագիրը թարգմանվել է հարյուրավոր լեզուներով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ 12.04.2018 |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |