Մարդ բանական (լատին․՝ Homo sapiens), կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակ՝ հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչ։ Մի շարք մարդաբանական առանձնահատկությունների հետ մեկտեղ ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով (ներառյալ աշխատանքի գործիքների պատրաստումն ու կիրառումը), հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ։ Մարդն իբրև կենսաբանական տեսակ, ֆիզիկական անթրոպոլոգիայի հետազոտության առարկա է։ Մարդու բնույթն ու էությունը հանդիսանում են ինչպես փիլիսոփայական, այնպես էլ կրոնական բանավեճերի առարկա։
Նեոանթրոպները (հին հունարեն՝ նեո - նոր, անթրոպ - մարդ) մարդկանց ժամանակակից տեսակի (Homo sapiens)՝ հանածո և կենդանի, ընդհանրացված անվանումն է։
Մարդկությունը մարդկային անհատների ամբողջությունն է։ Մշակույթների, հասարակական կյանքի ձևերի և սոցիալական կազմավորումների բազմազանությունը հասարակական և հումանիտար գիտությունների (սոցիալական և մշակութային անթրոպոլոգիայի, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պատմության և այլն) ուսումնասիրության առարկան է։
Մանրամասն տեղեկատվություն ՞Մարդ բանական, Գիտական դասակարգում ...
Մարդ բանական |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն |
Կենդանիներ |
Տիպ |
Քորդավորներ |
Դաս |
Կաթնասուններ |
Կարգ |
Պրիմատներ |
Ընտանիք |
Հումանոիդներ |
Ցեղ |
Մարդիկ |
Տեսակ |
Մարդ բանական |
|
Լատիներեն անվանում |
Homo sapiens sapiens
|
Հատուկ պահպանություն |
|
Բնապահպանական կարգավիճակը |
|
|
Փակել