Մարիա Շարապովա
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Շարապովա (ռուս.՝ Мария Юрьевна Шарапова, ապրիլի 19, 1987(1987-04-19)[1][2][3][…], Նյագան, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][5][6][…]), ռուս թենիսիստուհի։ Թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոն։ Թենիսի պատմության մեջ տես թենիսիտուհիներից մեկը, ով տիրում է, այսպես կոչված, «կարիերային սաղավարտին» (տարբեր տարիներին հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում), աշխարհի մարզուհիների մեջ առաջատարներից մեկը ըստ գովազդային վաստակած գումարների[7]։ Ռուսաստանի Սպորտի Վաստակավոր Վարպետ։
- Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի հնգակի հաղթող։
- WTA 38 մրցաշարերի հաղթող (35-ը մենախաղում)։
- WTA Ամփոփիչ մրցաշարի հաղթող (2004) մենախաղում։
- Ֆեդերացիայի գավաթի մրցաշարի հաղթող (2008) և եզրափակիչի մասնակից (2015)։
- 2012 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի մրցաշարի արծաթե մեդալակիր։
- Մեծ Սաղավարտի պատանեկական երկու մրցաշարերի եզրափակիչի մասնակից (Ավստրալիայի բաց առաջնություն, Ուիմբլդոն-2002) մենախաղում։
- Թենիսի պատմության մեջ Ավստրալիայի բաց առաջնության պատանեկական մրցաշարի եզրափակիչի ամենաերիտասարդ մասնակիցը (14 տարեկան 9 ամսական)։
Արագ փաստեր Մարիա Շարապովառուս.՝ Мария Юрьевна Шарапова, Սեռ ...
Մարիա Շարապովա ռուս.՝ Мария Юрьевна Шарапова | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Բնակվելու վայր | Manhattan Beach? և Bradenton? |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1987(1987-04-19)[1][2][3][…] (37 տարեկան) |
Ծննդավայր | Նյագան |
Հասակ | 188 սմ |
Քաշ | 65 կգ |
Կարիերայի սկիզբ | 2001 թվականի ապրիլի 19 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Սվեն Գրյոնեֆելդ |
Պարգևավճար, USD | 36 484 486 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 647–169[4] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (2005 թվականի օգոստոսի 22) |
Ներկայիս վարկանիշ | 30 (2019 թվականի հունվար 7) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (2008) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2012,2014) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (2004) |
ԱՄՆ | Հաղթանակ (2006) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 23–17[4] |
Ամենաբարձր վարկանիշ | 41 (2004 թվականի հունիսի 14) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2-րդ շրջան (2003, 2004) |
ԱՄՆ | 2-րդ շրջան (2003) |
mariasharapova.com(անգլ.) | |
Թարմացվել է՝ 2019 թ. հունվարի 7 |
Փակել