Մետր
երկարության և հեռավորության չափման միավոր / From Wikipedia, the free encyclopedia
Մետր (հին հունարենից՝ μέτρον - չափ, չափիչ), երկարության չափման միավոր է միավորների մետրական և միջազգային համակարգերում։ Նշանակվում է մ (միջազգային նշանակումը՝ m)։ Սկզբնականորեն որոշված է եղել որպես հասարակածից մինչև Հյուսիսային Բևեռ եղած հեռավորության մեկ տասը հազարերորդը։ 1983-ից սկսած մետրը համարվում է այն երկարությունը, որը լույսը վակուումում անցնում է 1/299 792 458 վայրկյանում"[1]:
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետր (այլ կիրառումներ)