Միափորի լեռներ
From Wikipedia, the free encyclopedia
Միափորի լեռներ, Միափորի լեռնաշղթա, Մրղուզ, Մրղուզի լեռներ, Մուրգուզի լեռնաշղթա, Մուրղուզի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Գեղարքունիքի, Տավուշի մարզերի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է շուրջ 54 կմ երկարությամբ հյուսիս-արևմուտք՝ Աղստևի և Գետիկի միախառնման անկյունից մինչև Քաշաթաղ գագաթը՝ հարավարևելյան մասում։ Առավելագույն բարձրությունը Միափոր լեռն է, որը ունի 2993 մ բարձրություն, Հաղարծին գյուղի հարևանությամբ են գտնվում Աբեղաքարը (2050 մ.) և Սարի քարը (2170 մ.)։ Արևմտյան և հարավային լանջերը զառիթափ են, արևելյանը՝ մեղմաթեք։ Մինչև 2000 մ բարձրություն անտառապատ է։ Ունի կարմրածառի պուրակներ (երրորդական դարաշրջանից մնացած)։ Ավելի բարձր գոտիները պատած են մերձալպյան և ալպյան մարգագետիններով։ Հարավարևմտյան հատվածները մտնում են Դիլիջան ազգային պարկի մեջ։ Ունի ջրի բավարար պաշարներ[1][2]։
Միափորի լեռնաշթա |
Միափորի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Գեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2993 մետր |
Երկարություն | 54 կմ |
Մեծագույն գագաթ | Միափոր |