Միխայիլ Բոտվիննիկ
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Բոտվիննիկ (ռուս.՝ Михаил Моисеевич Ботвинник, օգոստոսի 17, 1911(1911-08-17)[1][2][3][…], Ռեպինո[4] - մայիսի 5, 1995(1995-05-05)[5][1][3][…], Մոսկվա, Ռուսաստան[6]), խորհրդային շախմատիստ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1951)։ Աշխարհի շախմատի (ՖԻԴԵ-ի վարկածով) 6֊րդ և սովետմիության 1֊ին չեմպիոն (1948—1957, 1958—1960, 1961—1963)։ ԽՍՀՄ գրոսմայստեր (1935), միջազգային գրոսմայստեր (1950), շախմատային կոմպոզիցիայի մրցավար (1956), ԽՍՀՄ վաստակավոր վարպետ (1945), ԽՍՀՄ վեցակի չեմպիոն (1931, 1933, 1939, 1944, 1945, 1952), ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1941)։ Մոսկվայի չեմպիոն (1943/44)։ ԽՍՀՄ թիմի մեջ վեցակի օլիմպիական չեմպիոն (կրկնակի հաղթող անհատական վարկածով)։ Սովետական դպրոցի «նահապետ»։ Համախորհրդային շախմատային բաժանմունք նախագահ (1938—1939) և «ԽՍՀՄ — Նիդերլանդներ» համայնքի ղեկավար։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատակից (1971), ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1991)։
Միխայիլ Բոտվիննիկ Михаил Ботвинник | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1911(1911-08-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռեպինո[4] |
Մահացել է | մայիսի 5, 1995(1995-05-05)[5][1][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[6] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | շախմատիստ, շախմատի մարզիչ, ճարտարագետ, գրող, ինժեներ-էլեկտրիկ և շախմատային տեսաբան |
Ամուսին | Gayane Davidovna Ananova? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Mikhail Botvinnik Վիքիպահեստում |
Շախմատային թագը զիջել է Տիգրան Պետրոսյանին։ Հիմնել է շախմատի հեղինակային դպրոց։ Նրա դպրոցի սաներից են Անատոլի Կարպովը, Գարրի Կասպարովը և այլ նշանավոր շախմատիստներ[7]։