Յոգա
From Wikipedia, the free encyclopedia
Յոգա (սանսկրիտ՝ योग, կապ), ֆիզիկական, մտավոր և հոգևոր հմտությունների ու գիտակարգերի խումբ, որն առաջացել է անտիկ Հնդկաստանում։ Հինդուիզմում, բուդդիզմում և ջայնիզմում[1][2][3] առկա է յոգայի դպրոցների հմտությունների և նպատակների մեծ բազմազանություն[4]։ Յոգայի ամենատարածված տեսակներից են հաթհա յոգան և ռաջա յոգան[5]։
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ
Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |
Ենթադրվում է, որ յոգայի առաջացումը թվագրվում է նախավեդյան հնդկական ավանդույթներով։ Այս մասին նշված է Ռիգվեդայում[նշում 1], բայց հավանաբար զարգացում է ապրել մ․թ․ա․ վեցերորդ և հինգերորդ դարերում[7] անտիկ Հնդկաստանի ասկետիկ ու սրամանա շարժումներում[8][նշում 2]։ Յոգայի հմտությունները նկարագրող հնագույն տեքստերի ժամանակագրությունը պարզ չէ՝ բազմազանորեն վերագրվելով հինդու Ուպանիշադներին[9]։ Պատանջալիի Յոգա սուտրաները թվագրվում են մ․թ․ սկսած առաջին հազարամյակի առաջին կեսով[10][11], բայց միայն 20-րդ դարում դրանք ճանաչում գտան Արևմուտքում։[12] Հաթհա յոգայի տեքստերը ի հայտ են եկել մոտ 11-րդ դարում տանտրիկ յոգայում[13][14]։
Յոգայի գուրուները (ուսուցիչներ) հետագայում յոգան Հնդկաստանից ներմուծել են Արևմուտք[15]՝ հետևելով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Սվամի Վիվեկանանդայի հաջողությանը[15]։ 1980-ականններին Արևմտյան աշխարհում յոգան հայտնի է դառնում որպես ֆիզիկական վարժությունների համակարգ[14]։ Հնդկական ավանդության մեջ, սակայն, յոգան ավելին է, քան ֆիզիկական վարժությունը․ այն ունի ներհայեցողական ու հոգևոր բնույթ[16]։ Հինդուիզմի 6 հիմնական ուղղափառ դպրոցներից մեկը նույնպես կոչվում է յոգա, որն ունի իր սեփական տեսությունն ու մետաֆիզիկան և սերտորեն կապված է Հինդու Սամխյա փիլիսոփայության հետ[17]։
Մի շարք ուսումնասիրություններ փորձել են որոշել յոգայի արդյունավետությունը որպես լրացուցիչ միջամտություն քաղցկեղի, շիզոֆրենիայի, ասթմայի և սրտի հիվանդությունների համար[18][19]։ Այսպիսի ուսումնասիրությունների արդյունքները խառն են ու ոչ վերջնական[18][19]։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին յոգան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն[20]։