Ուիլթ Չեմբեռլեն
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլթոն Նորման «Ուիլթ» Չեմբեռլեն (անգլ.՝ Wilton Norman "Wilt" Chamberlain, օգոստոսի 21, 1936(1936-08-21)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 12, 1999(1999-10-12)[1][6][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի բասկետբոլիստ։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Ուորիորս» (ավելի ուշ՝ «Սան Ֆրանցիսկո», այժմ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորս»), «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» և «Լոս Անջելես Լեյքերս» ակումբներում։ Մինչև NBA-ին միանալը, Չեմբեռլենը 1 տարի անցկացրել է «Հառլեմ Գլոբթրոթերս» (Հառլեմյան ճանապարհորդներ) ցուցադրական բասկետբոլային ակումբում։ Խաղացել է կենտրոնականի դիրքում և լայնորեն համարվում է բոլոր ժամանակների մեծագույն և ամենահուժկու կենտրոնականներից մեկը[8]։
Ուիլթ Չեմբեռլեն Wilt Chamberlain | ||
Դիրքը | Կենտրոնական | |
---|---|---|
Համար | № 13 | |
Ի ծնե տրված անունը | Ուիլթոն Նորման Չեմբեռլեն Wilton Norman Chamberlain | |
Ծննդյան ամսաթիվ | Օգոստոսի 21, 1936 | |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ | |
Մահացել է | Հոկտեմբերի 12, 1999 (63 տարեկանում) | |
Վախճանի վայրը | Բել Էյր, Կալիֆորնիա, ԱՄՆ | |
Ազգություն | ||
Հասակ | 2,16 մ | |
Քաշ | 125 կգ | |
Դպրոց | Օվերլուք ավագ դպրոց (Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա) | |
համալսարան | Կանզաս (1956–1958) | |
Դրաֆթ | 1959 / ընտր.` տերիտորիալ | |
Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս | |
Կարիերայի պատմություն | ||
Որպես բասկետբոլիստ` Հառլեմ Գլոբթրոթերս (1958–1959) Ֆիլադելֆիա/ Սան Ֆրանցիսկո Ուորիորս (1959–1965) Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (1965–1968) Լոս Անջելես Լեյքերս (1968–1973) Որպես մարզիչ` Սան Դիեգո Կոնկիստադորս (ABA, 1973–1974) | ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
31 419 միավոր (30,1 մ/խ), 23 924 անդրադարձ (22,9 ա/խ), 4 643 բլոկ (4,4 բ/խ) |
Չեմբեռլենը միավորների, անդրադարձների և տոկունության կատեգորիաներում իր հաշվին ունի բազմաթիվ NBA-յան ռեկորդներ. համարվում է միակ բասկետբոլիստն NBA-ի պատմության մեջ, ով մեկ խաղում իր հաշվին գրանցել է 100 միավոր (միջին հաշվով մեկ խաղաշրջանում 40-ից ավելի մ/խ), բացի այդ ունի նաև 7 միավորային, 9 նետման արդյունավետության և 11 անդրադարձային ռեկորդներ՝ ակտիվ ժամանակաշրջանի մրցաշրջաններից մեկում լինելով առաջատարը կատարած անդրադրձների մեջ։ Ռեկորդային 9 անգամ ունեցել է «30 և ավելի միավոր» և «20 և ավելի անդրադարձ մեկ խաղում» միջին ցուցանիշները։
Պրոֆեսիոնալ կարիերայում Չեմբեռլենը 2 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 4 անգամ վաստակել կանոնավոր առաջնության MVP-ի տիտղոսը, «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը, 1 անգամ՝ NBA-ի գերեզրափակչի MVP մրցանակը, ինչպես նաև 13 անգամ մասնակցել է NBA-ի Բոլոր աստղերի խաղին, 10 անգամ ճանաչվել է «All-NBA առաջին և երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ։
Պրոֆեսիոնալ կարիերան 1973 թվականին ավարտելուց հետո 5 տարի անց ներկայացվել է Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ, 1980 թվականին հանդես է եկել NBA-ի 35-ամյակին նվիրված հատուկ աստղային թիմում և վերջապես 1996 թվականին հռչակվել է NBA-ի պատմության 50 մեծագույն խաղացողներից մեկը։
Բասկետբոլային կարիերայից հեռանալուց հետո Չեմբեռլենն սկսում է զբաղվել վոլեյբոլով և նույնիսկ որոշ ժամանակով ստանձնում է չափազանց կարճ կյանք ունեցած Վոլեյբոլի միջազգային ասոցիացիայի (International Volleyball Association) նախագահի պաշտոնը՝ հետագայում դառնալով կազմակերպության փառքի սրահի անդամ՝ կատարած շոշափելի ներդրումների համար։ 1984 թվականին հանդես է եկել «Կոնան ավերիչը» ֆիլմում (գլխ. դերում՝ Առնոլդ Շվարցենեգեր)։
Մահացել է 1999 թվականին՝ սրտանոթային անբավարարությունից։