Պորտուգալիայի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
1976 թվականի վարչական ռեֆորմից հետո մայրցամաքային Պորտուգալիայի տարածքը բաժանված է եղել 18 օկրուգների։ Մինչև 1967 թ. երկիրը ունեցել է 11 շրջան։ Այսօր Պորտուգալիայի կղզային տարածքները ունեն ինքնավար շրջանների կարգավիճակ, դրանք՝ Մադեյրան և Ազորյան կղզիներն են։
Պորտուգալիայի տարածքային միավորները նկարագրելիս օգտագործվում են տարբեր տերմիններ՝ շրջան/ռեգիոն (պորտ.՝ regiões administrativas), ենթաշրջան/ենթառեգիոն (պորտ.՝ subregião), օկրուգ (պորտ.՝ distrito), քաղաքային շեղջաքարացում (պորտ.՝ comunidade urbana), միջմունիցիպալ համայնք (պորտ.՝ comunidade intermunicipal)։ Քաղաքները և մոտակա բնակավայրերը միացրած են մունիցիպալիտետների (պորտ.՝ município)։ Մունիցիպալիտետները իրենց հերթին բաժանված են համայնքների։ Պորտուգալիան ունի 308 մունիցիպալիտետ և միտ 4200 համայնք։
Համայնքը (պորտ. freguesia) Պորտուգալիայի ամենափոքր վարչական միավորն է։ «Freguesia» տերմինը նշանակում էր «եկեղեցական երդ»։ Տեղական ինքնավարության օրգանը համայնքային վարչությունն է (պորտ. junta de freguesia)։
Լիսաբոն · Պորտալեգրե · Պորտո · Սանթարեմ · Սեթուբալ · Վիանա դո Կաշթելու · Վիլա Ռեալ · Վիզեու