Ռամայանա
From Wikipedia, the free encyclopedia
Ռամայանա (սանսկրիտ՝ Rāmāyaṇa, թարգմ․ «Ռամայի ճանապարհորդությունը»), հին հնդկական պոեմ-էպոս։ Այն հին հնդկական գրականության երկու մեծ պոեմներից մեկն է։ Մյուս մեծ պոեմը «Մահաբհարաթան» է։ «Ռամայանան» պատմում է արքայորդի Ռամայի անհաջողությունների և հերոսությունների մասին։ Պոեմում հավաքաված և մշակված են հնադարյան ասքերը, որոնցում ժողովուրդն արտահայտել է իր պատկերացումները մարդու լավագույն հատկությունների մասին։
Արագ փաստեր Ռամայանասանսկրիտ՝ रामायण, Հեղինակ ...
Ռամայանա սանսկրիտ՝ रामायण | |
---|---|
Հեղինակ | Վալմիկի |
Տեսակ | ազգային էպոս և գրական ստեղծագործություն |
Ժանր | էպոս |
Կազմված է | Բալականդա, Այոդյա Կանդա, Արայանկանդա, Քիշկինդականդա, Սունդարա Կանդավ, Յուդդականդա և Ուտարականդա |
Մասն է | Իչիհասի[1] |
Բնօրինակ լեզու | սանսկրիտ |
Կերպար(ներ) | Ռամ, Սիտա, Լակշմանա, Ռավանա, Հանուման, Գարուդա, Dasharatha?, Kaikeyi? և Bharata? |
Ramayana Վիքիպահեստում |
Փակել
«Ռամայանան» բաղկացած է 24 000 բանաստեղծություններից (480 002 բառ - այսինքն «Մահաբհարաթայի» մոտ մեկ քառորդ մասը, որը չորս անգամ ավելի մեծ է, քան Հոմերոսի «Իլիականը»)[2]։